Երևանի օղակաձև զբոսայգու սքեյթ-պարկում անցկացվել է «Գեղասահք` անվաչմուշկներով» միջոցառումը: Նախագծին մասնակցելու նպատակով Երևանում էին անվանի մարզիկներ ու հայտնի սքեյթերներ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից: Ծրագիրը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա» համատեղ նախաձեռնությամբ: Կազմակերպիչները վստահ են, որ այն կխթանի Հայաստանում մարզաձևի մասսայականացման ու առողջ ապրելակերպի զարգացումը: