Հայաստանում տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով անընդհատ խաչեր են հայտնվում:
«Ուր գնում ես՝ մի տեղ պլաստմասից, մի տեղ՝ շինարարության ավելցուկից, երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ՝ շինարարության ավելցուկից խաչեր են: Պետք է հասկանանք՝ ի՞նչ է կատարվում, և հանձնարարական եմ տվել, որ տեղի ունեցող գործընթացը ուսումնասիրենք և գնահատական տանք:
Նախկինում առիթ եմ ունեցել խոսել այդ մասին, որ քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և ով որտեղ ինչ ուզեց՝ կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց, դա մեծագույն պրոբլեմ է:
Ինձ նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է տեղի ունենում: Պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի, քանի որ վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին ասես՝ Նոր կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա պատմել: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, և շատ դեպքերում կարող եմ ասել, որ դա վարկաբեկում է և՛ Քրիստոնությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը:
Հանձնարարական տվել եմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը պատշաճ ժամկետներում տեղեկատվության տան»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանում մշակույթ կա մայրուղիների երկայնքով տեղադրել խաչքարեր վթարի դեպքի առիթով:
«Դե, պատկերացրեք, որ բոլոր վթարների առիթներով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում: Կներեք, բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան: Սրանք ապապետական դրսևորումներ են, չի կարելի ուղղակի»,- ասաց Փաշինյանը: