Ըստ վերջին տվյալների՝ Իրանում մարդատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետևանքով, որի ժամանակ վագոններ են շրջվել, զոհվել է 17 մարդ՝ գրում է իրանական YJC լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր Հարավային Խորասան նահանգում երկաթուղային վթարի հետևանքով 13 զոհի և 50 վիրավորի մասին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգության պատճառ կարող էր լինել գնացքի բախումն էքսկավատորի հետ։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ գնացքում եղել է մոտ 430 ուղևոր։