Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները: «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է Հանրապետության նախագահի նստավայր և շրջափակել շենքը:
Որոշ ժամանակ անց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, կոչ արել երթով շարժվել առաջ՝ անհնազանդության այլ ակցիաներ իրականացնելու:
Սաղաթելյանը նշել է, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը:
Նրա խոսքով՝ հենց դա է նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը: