• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
17:4724 Մայ, 2022

Ութ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով՝ 2022 թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
 
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
 
Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
 
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումների քանակ1602
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Քննչական կոմիտեի պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափի կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ 10:2620 Մայ, 2022 Քննչական կոմիտեի պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափի կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ Հասարակություն
  • Քննչական երկու մարմին՝ չորսի փոխարեն. ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում նախաքննության գործառույթի դադարեցման նախագիծ 20:1217 Մայ, 2022 Քննչական երկու մարմին՝ չորսի փոխարեն. ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում նախաքննության գործառույթի դադարեցման նախագիծ Իրավունք
  • Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով ձեռնարկվում են քննչական գործողություններ. Արցախի դատախազություն 21:5310 Մայ, 2022 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով ձեռնարկվում են քննչական գործողություններ. Արցախի դատախազություն Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015