• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Մինսկի խմբի հեռանկարի շուրջ Հանրային քննարկում. Մինսկի խմբի... 21:51
Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը 15:13
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Վարչապետը շնորհավորական ուղերձ է... 13:22
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իսկապես ծանր մենամարտ էր. Կարեն Գիլոյանը մեկնաբանել է Վախթանգ Հարությունյանի հաղթական մենամարտը
Սպորտ
10:5624 Մայ, 2022

Իսկապես ծանր մենամարտ էր. Կարեն Գիլոյանը մեկնաբանել է Վախթանգ Հարությունյանի հաղթական մենամարտը

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մենամարտել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և վստահ հաղթանակ տարել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջին 2 ռաունդների ընթացքում Հարությունյանը կարողացել է միավորներ կորզել մրցակցից, իսկ վերջին` 3-րդ ռաունդում, նոկդաունի է ենթարկել լեհ բռնցքամարտիկին։ Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմենամարտի Գերմանիայի ներկայացուցչի հետ:

Մենամարտից հետո Հարությունյանը խոստովանել է, որ պայքարը շատ բարդ է ստացվել. «‎Հակառակորդի պատրաստվածությունը շատ մեծ էր։ Առաջին մենամարտն էր, և այն ուներ իր դժվարությունը՝ լարվածություն, ռինգ զգալ և այլն, բայց ընթացքում մարզիկներից մեկը տեխնիկայի կամ կամքի շնորհիվ կարողանում է հաղթել պայքարում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի առաջին ներկայացուցչի հաղթական մենամարտը. «Իսկապես ծանր մենամարտ էր: Մենք առաջին քայլը կատարել ենք Եվրոպայի այս առաջնությունում»:

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում:

54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը որակավորման փուլում կմենամարտի ուկրաինացի Ելմիր Բավիևի հետ: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում:

Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71 կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:

Երեկոյան մրցահերթում էլ (18:00) պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ:

ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կտևի մինչև մայիսի 30-ը:

Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ:

Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:

Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Դիտումների քանակ63
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով 20:2123 Մայ, 2022 Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով Սպորտ
  • Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը ՀՀ-ի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Վախթանգ Հարությունյանը 12:4123 Մայ, 2022 Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը ՀՀ-ի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Վախթանգ Հարությունյանը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022
  • Հուլիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:5502 Հլս, 2022
  • Հայկական հին ու բարի կինոյի խորհրդանիշները՝ կինոթանգարանում 23:3802 Հլս, 2022
  • Մալթայում ավարտին է մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակչում է 23:1902 Հլս, 2022
  • Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա, կարող եք կորցնել ձեր հաշիվները. զգուշացում 22:4502 Հլս, 2022
  • Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ 22:2602 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015