• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը 15:13
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Վարչապետը շնորհավորական ուղերձ է... 13:22
Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան գոտու մասին Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան... 13:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ
Հասարակություն
18:0723 Մայ, 2022

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ: Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր բուժքույրը: Ուխտագնացները կծանոթանան Պատրիարքության հարուստ պատմությանը, հոգևոր ժառանգությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:

«Հայրենիքին անսահման նվիրումով ծառայած մեր զինվորները մեր երկրի հիմնասյուներն են, նրանք են ամուր պահելու մեր պետականության հիմքերը: ՀՀ իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնման անխափան ընթացքն ապահովելու համար»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ուղղված նամակում:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Պատրիարքության և հանձնաժողովի միջև համագործակցությունը կնպաստի պատերազմի ընթացքում ծանր վիրավորումներ ստացած զինվորների ոգու ամրապնդմանը, նրանց կազդուրմանն ու վաղվա օրվա նկատմամբ վստահության վերականգմանը: Այն նաև պարարտ հող կնախապատրաստի մեր ժողովրդի հոգևոր նպատակների իրականացման ճանապարհին՝ Հայ եկեղեցու երեք հիմնասյուների՝ Մայր Աթոռի, Երուսաղեմի և Պոլսի Հայոց պատրիարքությունների միավորման համար:

Մայիսի 23-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Արփինե Դավոյանն ու Լուսինե Բադալյանը խորհրդարանում հանդիպել են առաջին ուխտագնացների հետ:

Նարեկ Զեյնալյանը, կարևորելով ուխտագնացության գաղափարը, Երուսաղեմում հոգևոր արժեքներին հաղորդակցվելը, տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Զինվորների կարծիքով՝ իրենք Երուսաղեմից կվերադառնան հավատքով ամրացած, ապրելու նոր ծրագրերով և գաղափարներով լեցուն:

Դիտումների քանակ300
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները հնարավորություն կունենան մեկնել Երուսաղեմ 17:1611 Մայ, 2022 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները հնարավորություն կունենան մեկնել Երուսաղեմ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022
  • Հուլիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:5502 Հլս, 2022
  • Հայկական հին ու բարի կինոյի խորհրդանիշները՝ կինոթանգարանում 23:3802 Հլս, 2022
  • Մալթայում ավարտին է մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակչում է 23:1902 Հլս, 2022
  • Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա, կարող եք կորցնել ձեր հաշիվները. զգուշացում 22:4502 Հլս, 2022
  • Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ 22:2602 Հլս, 2022
  • Դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները 22:0602 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015