Մայիսի 22-ին, ժամը 23:37-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանցք գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնանցք գյուղի 11-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող տնակում (մոտ 169 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։58-ին, մարվել՝ մայիսի 23-ին, ժամը 00:32-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված։