Մայրաքաղաքում ընթացքի մեջ են գծանշման աշխատանքները: Գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Ապրիլի 1-ից այս գործառույթն անցել է համայնքին: Զուգահեռ կմեկնարկի նաև փողոցների «նյու ջերսի» տիպի բետոնապատ հենապատերի ներկման գործընթացը:
Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող շուրջ 60 լուսացույց: