• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանի բանտերը գերբնակեցված են. կալանավորների թիվը գերազանցել է 12 000-ը. «Հարևաններ» Վրաստանի բանտերը գերբնակեցված են.... 20:28
Մեծ թվով ներդրողներ կժամանեն ՀՀ՝ պայմանագրեր կնքելու նպատակով Մեծ թվով ներդրողներ կժամանեն... 19:35
Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2026 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:2716 Մայ, 2022

ԱԻՆ-ն ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2,5 տոկոսով ավելի շատ զանգ է ստացել

Րոպեում 1-ից ավելի զանգ: 2022 թվականի ապրիլին ստացվել է 112.886 զանգ՝ 2.5 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է մեկ ամսվա գործունեության արդյունքները:

Արսեն Սարոյան (ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ) - Երևան քաղաքում մենք գրանցել ենք շուրջ 55.000 զանգ, այս զանգերից մոտավորապես 4200-ը առնչվել են տեղեկատվական բնույթին, եղանակին, ճանապարհներին, երկրաշարժերին՝ կենցաղային բնույթով պայմանավորված: 1260 ահազանգ առնչվել է արտակարգ դեպքերին:

44 ահազանգ ապրիլին եղել է հոգեբանական բնույթի, քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: 103 քաղաքացի էլ օգտվել է բժշկական սպասարկումից, հայտնում է Սարոյանը՝ հավելելով՝ զանգերի մեծ մասը պատահաբար է կատարվում:

Արսեն Սարոյան - 55.000 զանգերից շուրջ 47.400-ը ստացվել են քաղաքացիների կամ երեխաների կողմից՝ հեռախոսի SOS կոճակը պատահմամբ սեղմելուց կամ միտումնավոր, կեղծ ահազանգեր ուղղորդելուց: 911 օպերատորը շեղվում է իր հիմնական աշխատանքը կատարելուց, գերբեռնվում են հեռախոսագծերը, և արդյունքում օգնության կարիք ունեցող քաղաքացին հնարավոր է ուշ ահազանգի 911 համարին:

Ապրիլին գրանցվել է հրդեհի 488 դեպք՝ 11 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա ապրիլին: Հրդեհները հիմնականում աճել են տրանսպորտային միջոցներում, բուսածածկ տարածքներում և աղբանոցային վայրերում:

Արսեն Սարոյան - Ապրիլ ամսվա դեպքերի առանձնահատկություններից ելնելով` կուզեի ընդգծել պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգերը, որովհետև ապրիլ ամսին ունեցել ենք այդպիսի 8 ահազանգ՝ հիմնականում մոլերի հետ կապված: Փրկարար ծառայության ուժերի միջոցով մենք տարհանել ենք 7602 քաղաքացու:

Փորձաքննության 240 պայմանագիր, արտադրական վտանգավոր օբյեկտներում 803 տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ 802-ը՝ դրական, 1-ը՝ բացասական եզրակացությամբ: ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն էլ իր գործունեությունն է ամփոփում:

Մարտին Ասլանյան (ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Ապրիլին ունեցել ենք դժբախտ 2 պատահար, որից մեկը «Երազ» այգում զիփլայնից օգտվելու ժամանակ, մյուսը՝ Դավիթաշեն համայնքում՝ ամբարձիչը աշխատակցի վրա ընկնելու պատճառով:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ 2022-ի ապրիլին լրացվել է 116 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը՝ 4.2 մագնիտուդով, տեղի է ունեցել ապրիլի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 39 կմ հյուսիս-արևմուտք:

Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան

Դիտումների քանակ12
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի 12:0807 Հլս, 2026
  • Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը 11:4707 Հլս, 2026
  • Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը 11:3107 Հլս, 2026
  • Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները 11:1607 Հլս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին 11:0307 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 10:5207 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին 10:3407 Հլս, 2026
  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 10:2807 Հլս, 2026
  • ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին 10:1807 Հլս, 2026
  • «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 10:0407 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծիրանը խորհրդանշում է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունը. Մարթա Կոսը ջեմ է պատրաստել 10:0007 Հլս, 2026
  • Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը 09:5607 Հլս, 2026
  • Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, արդյունավետ ռիսկերի կառավարման և պետություն–բիզնես գործընկերության վրա․ ՊԵԿ նախագահ 09:5307 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:4407 Հլս, 2026
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան 09:3007 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ 09:2107 Հլս, 2026
  • Ընդհանուր անզգայացման ժամանակակից ապարատ՝ Ստեփանավանի ԲԿ-ին 09:1007 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3507 Հլս, 2026
  • Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը 08:1407 Հլս, 2026
  • «Դերժավա-Ս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 356 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0507 Հլս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում 01:0407 Հլս, 2026
  • ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում 00:5007 Հլս, 2026
  • Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան 00:3707 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով 00:1507 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 00:0007 Հլս, 2026
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել 23:3906 Հլս, 2026
  • «Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում 23:1106 Հլս, 2026
  • Գիտությունը՝ սրճարանում 23:0006 Հլս, 2026
  • Մաեստրոն «վերադարձել» է Ժամանակակից արվեստի թանգարան 22:4806 Հլս, 2026
  • Ընտրություններից հետո հանդիպումը ժամացույցները ճշտելու լավ հնարավորություն է. Փաշինյանը՝ Միշուստինին 22:3306 Հլս, 2026
  • Ծառուկյանի մեղադրանքները. կեղծել են մաքսային հայտարարագրերը, հափշտակել միլիոնավոր դոլարների գույք 22:1506 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել 22:0606 Հլս, 2026
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0506 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 6. 2026 21:5106 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում 21:3106 Հլս, 2026
  • ՀՀ-ում կանայք ստանձնում են առաջնորդող դերեր 21:1406 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ավելի քան 21 մլն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմա. մանրամասներ Ծառուկյանի գործից 21:0006 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի 20:5306 Հլս, 2026
  • Յուլիս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5006 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN 20:4406 Հլս, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:3906 Հլս, 2026
  • Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը 20:3306 Հլս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ 20:2706 Հլս, 2026
  • Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր 20:1806 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2026 20:0906 Հլս, 2026
  • Այսօրվանից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար՝ առանց որակավորման քննությունների 20:0206 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է 19:5506 Հլս, 2026
  • Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները 19:5306 Հլս, 2026
  • Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա 19:4706 Հլս, 2026
  • Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից 19:3606 Հլս, 2026
  • Ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր 19:3006 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ի աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են Gitex AI Europe 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին 19:2106 Հլս, 2026
  • Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien 19:1206 Հլս, 2026
  • Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում 19:0406 Հլս, 2026
  • Լուրեր 19։00 | Խուզարկություններ և ձերբակալություններ. «Հայաստան» դաշինքին առնչվող նոր գաղտնալսում 19:0006 Հլս, 2026
  • Արվեստի երկխոսություն՝ երեխաների և արտասահմանցի արվեստագետների միջև 18:5506 Հլս, 2026
  • Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը 18:4606 Հլս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին 18:3706 Հլս, 2026
  • Ծառերը՝ մանրադիտակի տակ «Հայբույս» ամենամյա փառատոնում 18:3006 Հլս, 2026
  • Ուկրաինան մտադիր է անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագրեր կնքել ՆԱՏՕ-ի ևս յոթ երկրի հետ 18:2206 Հլս, 2026
  • Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները 18:1106 Հլս, 2026
  • Մանդատը զե՞նք է. քաղաքագետն ընդդիմության խնդիրը հեշտ չի համարում 18:0406 Հլս, 2026
  • Սիցիլիայում Էթնա հրաբխի ժայթքման պատճառով սահմանափակվել է օդային հաղորդակցությունը 17:5406 Հլս, 2026
  • Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին 17:4606 Հլս, 2026
  • Մենք կառուցողական ենք տրամադրված՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը 17:3906 Հլս, 2026
  • Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 17:3006 Հլս, 2026
  • Հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հունաստանում 17:2106 Հլս, 2026
  • Մեծամորի ճանապարհները բարեկարգվում են, կոյագծերը՝ արդիականացվում 17:1106 Հլս, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում.վարչապետը՝ ՌԴ-ում 17:0006 Հլս, 2026
  • Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել 16:5906 Հլս, 2026
  • Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին 16:5306 Հլս, 2026
  • Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի 16:4706 Հլս, 2026
  • Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը 16:4006 Հլս, 2026
  • Հուսով եմ՝ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը 16:3006 Հլս, 2026
  • Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները 16:3006 Հլս, 2026
  • Հատուկ դիզայն և ուժեղ պաշտպանություն. աշնանից կշրջանառվի կենսաչափական նույնականացման նոր քարտը 16:2206 Հլս, 2026
  • Հայաստանը նպատակ ունի զբաղեցնել իր արժանի տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզում. վարչապետ 16:1306 Հլս, 2026
  • Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին 16:0006 Հլս, 2026
  • «Քանի ձեն ա, մի 100 000 կոխենք ջեբը». ՀԿԿ-ն «Հայաստան» դաշինքին առնչվող ձայնագրություն է հրապարակել 15:5406 Հլս, 2026
  • Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը 15:4206 Հլս, 2026
  • Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:3006 Հլս, 2026
  • Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի 15:2106 Հլս, 2026
  • Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ 15:1106 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Բենզինի ճգնաժամ Ռուսաստանում․ ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներմուծման քարտեզը 15:0006 Հլս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում 14:5806 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել 14:5106 Հլս, 2026
  • Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը 14:4206 Հլս, 2026
  • Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին 14:3406 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով 14:3306 Հլս, 2026
  • Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է 14:1806 Հլս, 2026
  • Ռուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր 14:0806 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել 14:0006 Հլս, 2026
  • Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Սիրիա 13:4806 Հլս, 2026
  • Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում 13:3906 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին 13:3006 Հլս, 2026
  • Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները 13:2206 Հլս, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը 13:1506 Հլս, 2026
  • Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները 13:0806 Հլս, 2026
  • Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC 13:0106 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Արտահանման նոր քարտեզ․ հայկական գյուղմթերքը դուրս է գալիս նոր շուկաներ | 06.07.2026 13:0006 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015