Չնայած հանքարդյունաբերության ոլորտը անկում է արձանագրել վերջին ամիսներին, այն մնում է երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Այդ պատճառով էլ կառավարությունը նախատեսում է ավելի կանխատեսելի դարձնել խաղի կանոնները հանքարդյունաբերողների համար: Առաջարկվում է մինչև 10 տոկոս շահութաբերության դեպքում պահպանել հարկման հին մեխանիզմը, իսկ դրանից բարձր շահույթի պարագայում սահմանել ռոյալթի՝ ապրանքը հարկել ավելի բարձր դրույքաչափով:
Խոշոր հանքարդյունաբերողները օրենքի նախագիծը դրական են գնահատում, բարձր շահույթից ավելի շատ հարկ կվճարեն, բայց շահույթի նվազման դեպքում էլ վստահ կլինեն, որ կթեթևանան նաև հարկային պարտավորությունները:
Հեղինակ՝ Անի Օհանյան