• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարածաշրջանում Թուրքիայի դեմ դաշինքներ են ստեղծվում. Ֆիդան. «Հարևաններ» Տարածաշրջանում Թուրքիայի դեմ դաշինքներ... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:46
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:0114 Մայ, 2022

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի նպատակներից է խթանել ազնիվ պայքարում մրցելու կամքը և թիմային ոգին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցկացվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Գիլոյանը և Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:

«Հարգելի՛ ներկաներ,

նախ ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ շատ գոհ եմ, որ միասին այսօր այս միջոցառումը կազմակերպեցինք: Մենք հաղթողներին ողջունեցինք, բայց կխնդրեմ, որ շատ բուռն ծափերով ողջունենք նաև մեր մյուս մասնակիցներին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Արցախի, Գեղարքունիքի, Երևանի, Կոտայքի և Տավուշի գեղեցիկ թիմերին: Ուզում եմ նաև, որ մենք հեռակա ողջունենք այն բոլոր դպրոցների թիմերին, որոնք մասնակցել են ընտրական փուլին: Ջերմ և բուռն ողջույններ՝ մեր մրցավարական թիմին, որի ամենակարևոր պարտավորությունն է ապահովել մրցման արդարությունը և ճշգրտությունը:

Քննարկումների արդյունքում նախ արձանագրեցինք, որ սա շատ լավ և կարևոր նախաձեռնություն է: Մտածում էինք, որ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցումների շարք է Հայաստանում տեղի ունենում, և այդ շարքը, ինչպես տեսնում եք, ընդլայնվում է: Որն է սրա նպատակը. նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, նպատակը՝ խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում և, ի վերջո, մարդկանց մոտեցնել իրար: Մեր բոլոր մրցումներին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հույս ունեմ, և նախարարությունն էլ խոստանում է, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա:

Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, ի միջի այլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում: Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի։

Հաջորդը՝ սովորաբար վազքն անհատական մրցաձև է համարվում։ Մենք փորձեցինք գտնել այն ձևը, որը զուտ թիմային է։ Ինչպես նկատեցիք, «Վարչապետի գավաթի» խաղարկության պարագայում անհատական ցուցանիշները հաշվի են առնվում միայն թիմային ընդհանուր ցուցանիշի տրամաբանության մեջ, և հաղթում է այն թիմը, որի բոլոր մասնակիցների ցուցանիշները նվազագույնն են։ Այսինքն` թիմն ամբողջությամբ առաջ է անցել։ Կանոններով սահմանված էր, որ եթե թիմից նույնիսկ մի հոգի չի հասնում եզրագծին, թիմն ամբողջությամբ դուրս է մնում մրցանակների համար պայքարից։ Մենք տեսանք այդ թիմային տրամաբանությունը։ Ես հիշում եմ արմավիրցի այն աղջնակին, որը եզրագծին հասավ լացելով։ Ես հետո իրեն հարցնում եմ` ինչո՞ւ էիր լացում, ասում է՝ որովհետև կողքս ցավում էր։ Բայց ինքը հանուն իր թիմի հարկ համարեց, որ նույնիսկ իր կողքը ցավելու վիճակով՝ եզրագիծը հատի։ Սա թիմային տրամաբանության ամենավառ արտահայտությունն էր, և ուզում եմ, որ աղջնակին մենք անպայման ծափահարենք դրա համար։

Այս ընթացքում մենք նաև որոշումներ կայացրեցինք։ Որոշեցինք, որ այս մրցաշարն ամեն տարի տեղի կունենա այս նույն վայրում, այսինքն` մայրուղուց Պարզ լիճ ընկած տարածությունում։ Երթուղիները կոնկրետ ինչպես կորոշվեն, դա արդեն մասնագետներն ամեն տարի կանեն։ Հաջորդ տարիներին կփորձենք մեր բոլոր մրցումների մրցավարությունը մաքսիմալ էլեկտրոնային դարձնել, որպեսզի մեր մրցավարներն ավելի հեշտ աշխատեն և շատ չչարչարվեն։

Հաջորդ խնդիրը, որ կրկին մրցաշարի մասնակիցների հետ քննարկումներով որոշեցինք, հետևյալն է` հաջորդ տարի՝ բուն մրցման նախորդ օրը, կկազմակերպենք ճամբար։ Այսինքն` թիմերը կմոտենան այս տարածքին նախորդ օրը: Մրցավարները, մյուսները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն այստեղ, կծանոթանան վազքուղուն, գուցե մարզվեն, նախնական մարզում իրականացնեն։ Երեկոյան կունենանք ճամբար, թիմերն իրար հետ կծանոթանան, կշփվեն։ Այսինքն` կգիշերեն այս տարածքում, կտեսնենք՝ կամ վրանային ավան կլինի, կամ այլ պայմաններ կստեղծվեն։ Հաջորդ օրը տեղի կունենա բուն մրցույթը` արդեն նույն տրամաբանության մեջ։

Մենք նաև մասնակիցներից, երեխաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են տարածության և երկարության մասին, նրանցից մի մասն ասաց, որ երկար է, մի մասը՝ կարճ։ Որոշեցինք, որ կուսումնասիրենք դպրոցական տարիքի երեխաների համար միջազգային ստանդարտներով սահմանված ամենաերկար, ուշադրություն դարձրեք` ոչ թե ամենակարճ, այլ ամենաերկար տարածությունը, և հաջորդ տարի մրցումը կիրականացնենք այդ տարածությամբ։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են, որովհետև նրանք դուրս են եկել դեմ հանդիման այս փորձությանը, և բոլորը պատվով հաղթել են։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկաները, այստեղ բոլորը հաղթող են, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իրենց մարզում, Արցախի թիմն էլ՝ Արցախում, հաղթել են և այստեղ են եկել որպես հաղթող։ Սա նշանակում է` նրանք թիմային ոգով տոգորված, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են, քաղաքացի են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝ մենք մեզ, բոլորիս էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, բոլորով ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ։ Եվ ահա այստեղ են այդ ազատությունը և երջանկությունն այսօր կերտող և վաղը վայելող մեր սերունդները, մեր երեխաները, մեր եղբայրները և քույրերը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրապես տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն»։

Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի պարգևատրման ֆոնդը կազմել է 14 մլն 715 հազար դրամ:

Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են ստացել ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտներն ու նրանց ուսուցիչները:

Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ:

Երկրորդ և երրորդ տեղերի համար ստացել են, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100-հազարական դրամ աշակերտները, 300 հազար դրամ ուսուցիչը և 75- հազարական դրամ աշակերտները:

Դիտումների քանակ264
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կապանի համար 9 դպրոցի թիմը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի հաղթող 16:3514 Մայ, 2022 Կապանի համար 9 դպրոցի թիմը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի հաղթող Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026
  • Հայաստանը և Ադրբեջանը կարևոր առաջընթաց են գրանցել. ԵՄ ներկայացուցիչ 18:5714 Օգս, 2026
  • Հունգարիան Դանուբում արհեստական շեմք կկառուցի 18:4114 Օգս, 2026
  • Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ 18:2414 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1814 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը. վարչապետ 18:1014 Օգս, 2026
  • Շինարարական ծրագրերի վերահսկողության նպատակով չնախատեսված այցերը շարունակական են 18:0914 Օգս, 2026
  • Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 18:0314 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 17:5714 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 17:5114 Օգս, 2026
  • Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սիոնին» ու դուրս մնաց պայքարից 17:3814 Օգս, 2026
  • Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով 17:2914 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2214 Օգս, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը 17:1114 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | «Հաղթանակ» դաշինքի օգտին ձայներ ապահովելու գործով 5 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել 17:0014 Օգս, 2026
  • Ռումինիան փակում է իր միակ ատոմակայանը՝ Դանուբ գետի ցածր մակարդակի պատճառով 16:4814 Օգս, 2026
  • Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ 16:3614 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Օգս, 2026
  • Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 16:2214 Օգս, 2026
  • 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ 16:1514 Օգս, 2026
  • Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել 15:5814 Օգս, 2026
  • Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» 15:4814 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր 15:3714 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը 15:2814 Օգս, 2026
  • ՀԿԿ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով. մեղադրյալները 14-ն են 15:2014 Օգս, 2026
  • Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ 15:0614 Օգս, 2026
  • Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» 15:0214 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 34.8 կգ ափիոն՝ մետաղական կոնստրուկցիաներում․ ՊԵԿ-ը խոշոր մաքսանենգություն է բացահայտել 15:0014 Օգս, 2026
  • Հայաստանում վերացել են արտոնյալները. Արուսյակ Մանավազյան 14:5814 Օգս, 2026
  • Ճապոնիայի վարչապետը քննադատել է Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ 14:5014 Օգս, 2026
  • Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը 14:4114 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները 14:3314 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 14:3314 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:2214 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2214 Օգս, 2026
  • Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը 14:0714 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 13:5814 Օգս, 2026
  • Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 13:4814 Օգս, 2026
  • Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան 13:3814 Օգս, 2026
  • Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:3314 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 13:1914 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում 13:0814 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Կըսեին օր իմեննը Սամվել բդի ընտրեք». նոր գաղտնալսում, հայտնաբերված ցուցակներ ու գումար 13:0014 Օգս, 2026
  • Աշխատանքն է դադարեցրել Նովոռոսիյսկի երրորդ և ամենախոշոր հացահատիկի տերմինալը 12:5614 Օգս, 2026
  • Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան 12:3914 Օգս, 2026
  • Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters 12:2714 Օգս, 2026
  • ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ 12:1914 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ 12:0814 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 11:5914 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է 11:5014 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. Սքոթ Բեսենթ 11:4014 Օգս, 2026
  • «Հաղթանակ» դաշինքի թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3114 Օգս, 2026
  • Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. վարչապետ 11:2314 Օգս, 2026
  • Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք 11:1814 Օգս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար 11:0414 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը 10:5514 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ 10:4814 Օգս, 2026
  • Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է 10:3714 Օգս, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին 10:2714 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2214 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Երկաթուղու հարցում բարեկամական լուծումներ ենք փնտրում. վարչապետ | 14.08.2026 10:0014 Օգս, 2026
  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին 09:4814 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 09:2114 Օգս, 2026
  • Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել 09:1514 Օգս, 2026
  • Նուրբ բաների մասին՝ կտավների միջոցով. Կարեն Օհանյանի ցուցահանդեսը 08:5914 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:4614 Օգս, 2026
  • Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը 08:3214 Օգս, 2026
  • 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն 08:1614 Օգս, 2026
  • Նախածննդյան պրենատալ սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է 01:0614 Օգս, 2026
  • Ուռուցքների վիրահատական բուժում՝ նաև Սպիտակի ԲԿ-ում 00:4714 Օգս, 2026
  • Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 00:3114 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին 00:1214 Օգս, 2026
  • Երիտասարդության օրը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքում 23:5713 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ 23:3613 Օգս, 2026
  • Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայում 23:2413 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է 1.5 մլրդ դրամի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ձերբակալվել է Իրանի 3 քաղաքացի 23:0013 Օգս, 2026
  • Վարչաֆեստը հավակնում է դառնալ ամռան ամենագլխավոր երաժշտական իրադարձությունը. ԿԳՄՍ փոխնախարար 22:4213 Օգս, 2026
  • TRIPP-ի գնացքները գալու են ու գնան, մեր սիրելի ընդդիմությունը մնալու է գնացքից ուշացած. Խանդանյան 22:2513 Օգս, 2026
  • Կապ չունի դուր է գալիս, թե ոչ, ընդդիմությունը պետք է լսի ճշմարտությունը. Ալխաս Ղազարյան 22:0913 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել 21:5413 Օգս, 2026
  • Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը 21:4213 Օգս, 2026
  • Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ 21:3013 Օգս, 2026
  • Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ 21:1513 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ-ում կրքերը թեժացան․ կոռուպցիայի մեղադրանքներ ու վիճաբանություն միջանցքում 21:0013 Օգս, 2026
  • Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 20:5813 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 13. 2026 20:5413 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015