• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 23:10
Թուրքիան Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու համար. «Հարևաններ» Թուրքիան Հունաստանին մեղադրել է... 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 13.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.03.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հասարակություն
17:4912 Մայ, 2022

«Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2021 թ․ գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար կազմել է 140․24 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%-ով»,- նշել է Արմեն Արզումանյանը։

Արմեն Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։

Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ պետությունների հետ համագործակցության տարաբնույթ ձևաչափերով:

Նախարարի տեղակալը նշել է, որ այսօր Հայաստանը հանդիսանում է գրավիչ երկիր գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից, և ՀՀ Կառավարությունը վարում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության ոլորտում, ինչը երաշխավորված է օրենքով:

ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանն իր խոսքում ընդգծել է պետական կառույցների կարևոր դերը գործարար շրջանակների համար համագործակցության լայն հնարավորություններ ընձեռելու, առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որպեսզի իրենք՝ գործարարները, կարողանան անմիջական կապ հաստատել միմյանց հետ։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում նշել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։

Նա նաև ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում և Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարևորությունը։ Արսեն Ավագյանը նաև տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում գործում է առևտրական կցորդի գրասենյակը, որը գործարարներին կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ կատարելու կամ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել գործարար կապերի հաստատման հարցում։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, և ստեղծված են նպաստավոր պայմաններ տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար։

Այդ նպատակով դեսպանը հատկապես շեշտադրել է երկու երկրների գործարար ոլորտում առկա ներուժը ուսումնասիրելու և այդ ուղղությամբ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը։ Համաժողովի ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը իրանցի գործարարներին տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում «Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են նաև G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։

 

Դիտումների քանակ76
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստն արդյունավետ է եղել 00:2312 Մայ, 2022 Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստն արդյունավետ է եղել Քաղաքականություն
  • Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում. Մհեր Գրիգորյան 20:0711 Մայ, 2022 Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում. Մհեր Գրիգորյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք 01:0814 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 00:4014 Մար, 2026
  • Կուբան առաջին անգամ հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու մասին 00:3114 Մար, 2026
  • 13 մլրդ-ի փաթեթը հաստատած է, ճգնաժամը՝ հաղթահարած. ովքեր քվորում ապահովեցին Վանաձորի ավագանու նիստում 00:0314 Մար, 2026
  • Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին 23:4813 Մար, 2026
  • Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն 23:3213 Մար, 2026
  • Մարտի 14-ի եղանակային կանխատեսումները 23:1413 Մար, 2026
  • Նարեկ Կարապետյանի սխալ մաթեմատիկան 23:0013 Մար, 2026
  • Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան 22:5613 Մար, 2026
  • Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է Իսլամաբադում ռազմական օբյեկտին հարվածելու մասին 22:4913 Մար, 2026
  • Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքում երրորդ իրանական բալիստիկ հրթիռի խոցման մասին 22:4213 Մար, 2026
  • Առաջիկայում ծանր հարվածներ ենք հասցնելու Իրանին. Թրամփ 22:3013 Մար, 2026
  • Լեհ-հայկական խորհրդարանական խումբն աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը և խաղաղության գործընթացին 22:1713 Մար, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0713 Մար, 2026
  • Վթար Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ 21:5513 Մար, 2026
  • Հայաստանի նախագահությամբ ավարտվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը 21:4313 Մար, 2026
  • ՀՀ իշխանությունները այս դժվարին օրերին Իրանի կողքին են. դեսպան 21:3013 Մար, 2026
  • «Ձեռքդ Տուր» մեծահասակներին 21:1813 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Հնարավոր չէ, ֆանտաստիկայի ժանրից է. տնտեսագետը՝ Նարեկ Կարապետյանի հաշվարկի մասին 21:0013 Մար, 2026
  • Մարտ 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5913 Մար, 2026
  • «Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5813 Մար, 2026
  • Ջրօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղիղ և կոնկրետ գործիք է հողերի խոշորացումը. Փաշինյան 20:5013 Մար, 2026
  • Լիբանանը հայտնվել է աննախադեպ հումանիտար աղետի մեջ. Նավաֆ Սալամ 20:4513 Մար, 2026
  • Նաիրա Թումանյան. Իմ գարնան լույսը 20:3513 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը 20:2913 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 13 մարտ. 2026 20:2413 Մար, 2026
  • Գուտերեշը կոչ է արել 325 միլիոն դոլարի օգնություն տրամադրել հումանիտար աղետի մեջ հայտնված Լիբանանին 20:1913 Մար, 2026
  • Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը 20:1413 Մար, 2026
  • Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ Քրեական ոստիկանների բացահայտումը 20:0913 Մար, 2026
  • ԱՄԷ-ն Իրանի հարվածներին ի պատասխան քայլեր է ձեռնարկել 20:0413 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.03.2026 19:5913 Մար, 2026
  • Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի անվտանգությունը և Ռուսաստանի վրա ճնշումը 19:5313 Մար, 2026
  • Դատարանի բակից 3 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարածքային ստորաբաժանում 19:4513 Մար, 2026
  • Արևմտահայերենի պահպանում և տարածում՝ նոր տեխնոլոգիաներով 19:3713 Մար, 2026
  • Իրանի շուրջ իրավիճակը շատ արագ է զարգանում. Թրամփ 19:2913 Մար, 2026
  • Աֆղանստան-Պակիստան հակամարտությունը կրկին սրվել է 19:2113 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր 19:1313 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 19:1013 Մար, 2026
  • Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 19:0513 Մար, 2026
  • Հայաստանում ով ունի ընտրելու իրավունք. ԿԸՀ-ն պարզաբանել է 19:0313 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Կարևորում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը. ԵԱՀԿ գործող նախագահ 19:0013 Մար, 2026
  • Բարձր ենք գնահատում խաղաղության ուղղությամբ գործնական քայլերը. Շվեյցարիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին 18:5513 Մար, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է փուլային մոտեցում Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում. Հեգսեթ 18:4513 Մար, 2026
  • Արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում 18:3613 Մար, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ Rieger Orgelbau ընկերությունը 18:3413 Մար, 2026
  • Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:2513 Մար, 2026
  • «Մազերը թեթևացրի, ծնոտը մի քիչ հետ տարա». քանդակագործը խմբագրել է Պարույր Սևակի արձանը 18:1413 Մար, 2026
  • Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ոչնչացման մասին 18:0613 Մար, 2026
  • Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում 17:5913 Մար, 2026
  • Ավշար բնակավայրում հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 17:5013 Մար, 2026
  • Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարցեր. ներկա են եղել նաև բժիշկներ 17:4713 Մար, 2026
  • Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ առցանց ձևաչափով 17:3813 Մար, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները 17:3113 Մար, 2026
  • ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը 17:2713 Մար, 2026
  • Քննարկվել է Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը 17:2613 Մար, 2026
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ Պուտինն օգնում է Իրանին. Fox News 17:1613 Մար, 2026
  • Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. Վլադիմիր Վարդանյան 17:0613 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք. Վարչապետը դիմել է ժողովրդին 17:0013 Մար, 2026
  • Թրամփի՝ Չինաստան այցից հետո ԱՄՆ-ն կարող է հաստատել զենքի մատակարարումը Թայվանին. Reuters 16:5513 Մար, 2026
  • Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ 16:4413 Մար, 2026
  • Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի. վարչապետ 16:4313 Մար, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 5 հետախուզվող. ՆԳՆ 16:3513 Մար, 2026
  • Արարատի մարզի Հայանիստ գյուղում կասեցվել է ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող ձեռնարկություն 16:2613 Մար, 2026
  • Մի քանի երկիր պատրաստվում է նավթ գնել Ռուսաստանից 16:1713 Մար, 2026
  • ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը 16:1013 Մար, 2026
  • Մեր երկրում, ինչպես մի շարք այլ երկրներում, խտրական խոսքի տարածումը չափազանց լուրջ տարածում ունի. ՄԻՊ-ի ելույթը Եվրոպայի խորհրդի համաժողովում 16:0213 Մար, 2026
  • ՏԿԵ նախարարության պաշտոնյաները հետևել են Արագածոտնի մարզում ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 15:5113 Մար, 2026
  • Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ. Փաշինյան 15:4213 Մար, 2026
  • Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ 15:3213 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալով 15:2313 Մար, 2026
  • Մալաթիայի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվել է. տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք 15:1413 Մար, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են գյուղատնտեսության, պետական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր 15:0513 Մար, 2026
  • Լուրեր 15։00 | Իրանի համար ազատության նոր ուղի է բացվում. Նեթանյահու 15:0013 Մար, 2026
  • Իրաքյան խմբավորումը սպառնացել է հարձակումներ իրականացնել Մերձավոր Արևելքում ֆրանսիական օբյեկտների վրա 14:5613 Մար, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ 14:3713 Մար, 2026
  • Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար 14:2513 Մար, 2026
  • Թեհրանը շատ ծանր գին է վճարում. Թրամփ 14:1413 Մար, 2026
  • 5G ակտիվացնելու պատրվակով խարդախություն․ ԿԲ-ն կոչ է անում զգոն լինել 14:0313 Մար, 2026
  • Իրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերը 13:5313 Մար, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:4213 Մար, 2026
  • ԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը 13:3013 Մար, 2026
  • Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան 13:2113 Մար, 2026
  • Պապիկյանը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները 13:1713 Մար, 2026
  • «Արթ վայն» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 974 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:0713 Մար, 2026
  • Լուրեր 13։00 | Մեր խնդիրն է ճանապարհը շարունակել այնպես, որ «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհ»-ը չգրվի. Փաշինյան 13:0013 Մար, 2026
  • Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները 12:5213 Մար, 2026
  • ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում․ ԿԳՄՍ փոխնախարար 12:4113 Մար, 2026
  • ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները 12:3113 Մար, 2026
  • Նոր վստահություն մշակութային արժեքների փորձաքննության ոլորտում․ Հայաստանի փորձագիտական կենտրոնը ստացել է հավատարմագրում 12:2213 Մար, 2026
  • Վրաստանը ԵՄ-ին հավաստիացրել է, որ կդադարեն աջակցել ռուսական նավթի արտահանմանը 12:1213 Մար, 2026
  • Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:0313 Մար, 2026
  • 2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան 11:4813 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա 11:4013 Մար, 2026
  • ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 11:3113 Մար, 2026
  • Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում 11:1513 Մար, 2026
  • Կարևորվել է համագործակցության խորացումը. ԱԳ փոխնախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ 11:0513 Մար, 2026
  • ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների գործունեությանը 10:5013 Մար, 2026
  • 405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասին 10:3913 Մար, 2026
  • ՀԱՖՆ համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան 10:1513 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 10:1013 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015