Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին: Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ օրը երախտիքի և հարգանքի տուրք է մատուցվում զինվորներին և թիկունքի աշխատավորներին, որոնց զոհողությունների և զրկանքների գնով նացիզմը ջախջախվել է:
«Այսօր ընդհանուր պարտքն է թույլ չտալ նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Անհրաժեշտ է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմի տարիների իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու եղբայրական բարեկամության ավանդույթները»,– նշված է ուղերձներում։