• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:0806 Մայ, 2022

Այսօրվա երթին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը. երեկոյան հանրահավաքին մասնակցել է մոտ 4200 քաղաքացի

Մայրաքաղաքում այսօր ևս շարունակվել են ընդդիմության ակցիաները: Առավոտից ընդդիմադիր խմբերը ավտոերթեր են իրականացրել Երևանում, ինչպես նաև շարունակել փողոցներ փակել քաղաքի տարբեր թաղամասերում, որոնք ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ արագ բացվել են:

Ոստիկանությունը կեսօրին մոտ հայտարարություն տարածեց՝ մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: Օրվա տարբեր ժամերի ոստիկանությունը ցուցարարների է բերման ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով: 16:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 92 է:

Երեկ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել մարզերի բնակչությանը ևս ակցիաներ անցկացնել: Օրվա տարբեր ժամերին ցուցարարները փակել էին միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ, ինչը դժգոհություն էր առաջացրել վարորդների շրջանում:

Մայիսի 4-ին ակցիայի մասնակիցների մի խումբ Պռոշյան փողոցում սուլոցներով ու վանկարկումներով ուղեկցել են փողոցում քայլող դերասան Սոս Ջանիբեկյանին, շշեր նետել նրա ուղղությամբ: Դեպքի առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությունը:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։ Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրերին» հայտնել է, որ Սոս Ջանիբեկյանի նկատմամբ հանցավոր դրսևորումների վերաբերյալ դատախազությունը դեռևս տվյալներ ու հաղորդում չի ստացել: Ստանալու դեպքում կապահովվի պատշաճ իրավական ընթացակարգ: Աբրահամյանը միաժամանակ տեղեկացրել է, որ նյութեր են նախապատրաստվում Կիևյան կամուրջը բեռնատարներով փակելու երեկվա դեպքի վերաբերյալ:

Մեկ այլ հայտարարություն էլ քննչական կոմիտեն է տարածել, մայիսի 3-ին Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Ըստ նախնական տվյալների` ոստիկանը ցույցի մասնակիցներին հորդորել է ազատել երթևեկելի գոտին, ինչից հետո ցուցարարներից մեկը հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեում հարուցվել է նաև մեկ այլ քրեական գործ. մայիսի 2-ին Կիևյան փողոցում ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին մի խումբ անձանց հետ դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, ինչը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ այդ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար, նա կալանավորվել է: Միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից «Շտապօգնության» մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ սրտի կանգով: Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն բուժաշխատողների բոլոր ջանքերը եղել են ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։

Երևանի քաղաքապետարանը հորդորել է ապատեղեկատվություն չտարածել, մանրամասնել՝ «Շտապօգնության» մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց, և 6 րոպեում էլ պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս ամենն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Հիշեցրել են՝ ըստ գործող չափորոշիչի, «Շտապօգնության» բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում։

Լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ մահացած քաղաքացին ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես նաև ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին` կոչ անելով դժբախտ դեպքը շահարկումների առարկա չդարձնել:

Երեկոյան արդեն Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր ուժերը հավաք անցկացրին: Մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր մահացած քաղաքացու հիշատակը:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Որքան էլ ոստիկանությունը պնդում է, որ ամեն ինչ հարթ է, փողոցներն էլ՝ բաց, իրենք ամեն օր ապացուցում են, որ փողոցները փակվում են, հավելեց՝ հանրային պահանջն արդեն ձևավորված է:

Այսօրվա երթին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալով` այսօր երեկոյան տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մոտ 3500 քաղաքացի:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ65
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 13:0008 Սեպ, 2026
  • ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում 12:5608 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին 12:4708 Սեպ, 2026
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի 11:4308 Սեպ, 2026
  • 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ 11:4208 Սեպ, 2026
  • Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան 11:3808 Սեպ, 2026
  • Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձն է՝ «Գործելով հանուն բնության». Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կունմինգի երկխոսությանը» 11:3208 Սեպ, 2026
  • 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են 11:1008 Սեպ, 2026
  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք 11:0808 Սեպ, 2026
  • Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին 11:0308 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ 10:4908 Սեպ, 2026
  • Լեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի 10:0308 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն պատրաստ է Լատվիայի հետ մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Միրզոյան 10:0008 Սեպ, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը 09:5808 Սեպ, 2026
  • Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետ 09:5108 Սեպ, 2026
  • Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները 09:3608 Սեպ, 2026
  • Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները 09:2408 Սեպ, 2026
  • Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը 09:1108 Սեպ, 2026
  • Ստուգայց կապի զորքերի ուսումնական կենտրոնում․ Պապիկյան 08:4008 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3108 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0208 Սեպ, 2026
  • Բեզենգիի կիրճում ձնահյուսը ծածկել է լեռնագնացների խմբին․ մահացել է 11 մարդ 00:5608 Սեպ, 2026
  • Տնտեսական կորուստներն ավելի են պատերազմների, քան բնական աղետների դեպքում. ուսումնասիրություն 00:1208 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային 23:4807 Սեպ, 2026
  • Կրկին աղիքային վարակ Բյուրեղավանում. ջրի լաբորատոր հետազոտության պատասխանը՝ 4 օրից 23:2607 Սեպ, 2026
  • Ապօրինի գործունեություն Եղվարդի հրաձգարանում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք 23:0007 Սեպ, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են 22:5107 Սեպ, 2026
  • Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել 22:3907 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացների հանդիպումները քայլ են դեպի խաղաղություն. Պեսկով 22:2707 Սեպ, 2026
  • Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 22:1207 Սեպ, 2026
  • Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ 22:0507 Սեպ, 2026
  • Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի․ Նիկոլ Փաշինյան 21:5207 Սեպ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 21:4507 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ 21:3307 Սեպ, 2026
  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով 21:2507 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 21:1007 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0607 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 4 տարվա վաղեմության դեպքը՝ որպես նորություն. որն է ապատեղեկատվության նպատակը | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026
  • Քույր և եղբայր Փանոսյանների գործերը. ցուցահանդես՝ հայրենիքում 19:2807 Սեպ, 2026
  • Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ 19:1707 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում 19:0807 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել. աշխատակազմը հերքել է տարածվող լուրերը 19:0007 Սեպ, 2026
  • Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News 18:5907 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը հետևել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին 18:5107 Սեպ, 2026
  • Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում 18:4507 Սեպ, 2026
  • ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր 18:3607 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2807 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով 18:2107 Սեպ, 2026
  • «Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ 18:1507 Սեպ, 2026
  • Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Ավանեսյան 18:0907 Սեպ, 2026
  • Քիշնևն ընդունելի է համարել Մերձդնեստրի վերաինտեգրումը՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելու 18:0807 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը 18:0107 Սեպ, 2026
  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ 17:5307 Սեպ, 2026
  • Թարախակույտ՝ կրծքավանդակում. երեխայի կյանքը փրկվել է 17:4307 Սեպ, 2026
  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ 17:3407 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT 17:2507 Սեպ, 2026
  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են 17:1607 Սեպ, 2026
  • Խոզաբուծության ֆրանսիական փորձը՝ Հայաստանում 17:1007 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հրազդան գետի վրա՝ Իսակովի-Արշակունյաց հատվածում, կամուրջ կկառուցվի 17:0007 Սեպ, 2026
  • Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆ 16:5907 Սեպ, 2026
  • Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի 16:5407 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015