Շվեյցարիայի Nespresso գործարանում ոստիկանությունը առգրավել է ավելի քան 500 կգ կոկաին, գրում է Euronews-ը։
Ձեռնարկության աշխատակիցները բեռնաթափման ժամանակ հայտնաբերել են տարօրինակ սպիտակ փոշի սուրճի հատիկների պարկերում։ Անօրինական բեռներով բեռնարկղերը ժամանել են Բրազիլիայից։ Ապրանքի արժեքը գնահատվում է գրեթե 48 մլն եվրո։
Nespresso-ի աշխատակիցները հավաստիացրել են, որ արտադրանքի կամ գործարանի սարքավորումների և թմրամիջոցի շփում չի եղել։