Այսօր հաղորդավար Պետրոս Ղազարյանն առաջարկել է
բանավեճ կազմակերպել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Պարոն Կոնջորյանը, իհարկե, համաձայնել է և նույնիսկ առաջարկել, որ գեներալ Օհանյանը իր հետ ևս մեկ խմբակցության ղեկավար տանի բանավեճի՝ Արթուր Վանեցյանին։
Սակայն ինչպես հասկացա Սեյրան Օհանյանի արձագանքից, երկու ընդդիմադիր դաշինքները շարունակում են փախուստը ճշմարտության հետ առերեսումից։
Մնաց հասկանանք, թե ինչքան կտևի փախուստը քաղաքացու հարկերի հաշվին վճարվող պատգամավորական աշխատանքից, թե չէ քաղաքական առումով այս երկու դաշինքների հետ ամեն ինչ պարզ է»,- գրել է պատգամավորը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ պատրաստ է բանավիճել Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ: