ԳԳոհար Սարգսյան

Պատրաստ եմ բանավիճել գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ. Հայկ Կոնջորյան

Պատրաստ եմ բանավիճել գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ. Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ պատրաստ է բանավիճել Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ:

 

«Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։

 

Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։

 

Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։
 

Ավելի վաղ հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում Սեյրան Օհանյանին և Հայկ Կոնջորյանին հրավիրել էր Հանրային հեռուստաընկերություն՝ քննարկման։

«Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ դիմաց և քաղաքակիրթ բանավիճել։ Կուզեք ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին»,- գրել էր Ղազարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում