Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյան - Աշխատողներին ոչ սահմանված կարգով աշխատանքից ազատումն է, դա կլինի վերջնահաշվարկի սխալ տալ, ժամկետների պահպանում, պայմանագրերի օրինակ չունենալ, աշխատավարձների վճարման ժամկետների խախտում:
Սրանք այսօր աշխատաշուկայում ամենահաճախ հանդիպող խախտումներն են: Իսկ ամենաշատը նման խախտումներ արձանագրվում են առևտրի և ծառայությունների Խախտումները բացառելու համար առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրավասու է աշխատանքային իրավունքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնել: Մանրամասնում է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Հակոբ Ավագյան - Տեսչական մարմնի դիմում բողոքների բովանդակության փոփոխությունը ցույց է տալիս, որ բացը կար, որ տեսչական մարմինը արտադատական միջոցով իրավունքներ վերականգնի:
Եթե թվերի լեզվով խոսենք նախորդ տարի վարչական վարույթները եղել են մոտ 530, այս տարվա առաջին եռամսյակում 400-ից ավելի է:
Նույն կերպ աճ կա ստացված դիմում բողոքների թվում, 2021-ին 277 դիմում բողոք են ստացել, այս տարվա առաջին եռամսյակում արդեն 100-ից ավելի:
Աշխատողի իրավունքները խախտող գործատուներին ուղղված պատժիչ գործիքակազմը վարչական տուգանքներն ու կարգադրագրերն են, Ավագյանի խոսքով հատկապես վերջինի դեպքում աշխատողը շատ արագ է տեսնում տեսչական մարմնին դիմելու և իր իրավունքը պաշտպանելու արդյունքը:
Այսօր աշխատողների իրավունքների պաշտպանվածության առումով դրական տեղաշարժ կա, փոխարենը մասնագիտությունների առումով է նկատվում լճացում՝ փաստում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան - Որոշակի առողջացում կա, գործատուների կողմից որակական բարելավում կա, գործատուները նախընտրում են չունենան ավելորդ ռիսկեր:
Ուսումնարանները օրինակ պետք է ունենա գործնական պարապմունքի վայրեր, որ չունեն կամ հին են, և չեն համապատասխանում այսօրվա տեխնոլոգիաների պահանջարկին, և ստացվում է հազարավոր գործատուներ ունեն տասնյակներով ազատ տեղեր, բայց չկան մասնագտեներ տարիներով
Խառատ, եռկացող, փականագործ, էլեկտրիկ ... Մեծ պահանջարկ ունեցող մոտ 20 մասնագիտություն կա, որոնց աշխատատեղերը ամիսներով մնում են թափուր: Փոխարենը շատ են հաշվապահները, իրավագետներն ու տնտեսագետները. Մեծ մասը մրցակցությունից դուրս է մնում և տարիներով աշխատանք փնտրում:
Որպեսզի աշխատանքային իրավունքի խախտումները քիչ լինեն, նոր բարեփոխումներով Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կլինեն էլեկտրոնային: Փոփոխությունը ներառված է կառավարության ծրագրում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ նշում է՝ կառավարությունը ձեռնարկել է նաև առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների կանոնակարգերի արդիականացման գործընթացը, որը նույնպես կնպաստի խնդիրների կարգավորմանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան