Ոռոգման սեզոնին զուգահեռ գյուղացիների խնդիրներն ավելանում են: Ինչպես ամբողջ երկրում, ջրի խնդիր ունի նաև Տավուշը: Կառավարության տվյալով՝ մարզի ոռոգելի տարածքների մոտ 75 տոկոսին ջուր չի հասնում:
Մի քանի գյուղի այս ամռանն արդեն ջուր կհասնի Ջողասի ջրամբարից՝ «Հայաստան» համահայկականի միջոցներով, որոշ բնակավայրեր՝ «Հովնանյան» հիմնադրամի ջանքերով: Ծրագրեր են իրականացվում նաև Կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով:
Հեղինակ՝ Անի Օհանյան