• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ... 13:19
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:4830 Ապր, 2022

Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին:  

Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես, «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»: Վարչապետի խոսքով՝ այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Խոսելով «քաղաքացի», «հպատակ» հասկացությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հասկացությունների զարգացումների մեջ շատ կարևոր քաղաքական իմաստ կա. «Ո՞րն է այդ քաղաքական իմաստը: Ես խոսեցի իրավունքի, պետության մասին, պետությունը չի լինում առանց իշխանության և հետևաբար՝ այստեղ հիմնարար հարցը հետևյալն է. եթե մենք վերցնենք «հպատակ» և «քաղաքացի» բառերի, այսպես ասած, ամպլիտուդից, ապա հիմնական հարցը հետևյալն է՝ ի վերջո ո՞վ է իշխանության աղբյուրը, այսինքն՝ որտեղի՞ց է բխում իշխանության աղբյուրը: Այն ժամանակներում, երբ կար «հպատակ» հասկացությունը, ընդունված էր համարել, որ իշխանությունը բխում է միապետից կամ Աստծուց և միապետից: Հետագայում արդեն փոխվեց իրադրությունը, երբ քաղաքացիներն սկսեցին քաղաքականությամբ զբաղվել, և տեղի ունեցան հեղափոխություններ:

Համոզված եմ, որ կարդացել եք Անգլիայում տեղի ունեցած Կրոմվելի հեղափոխության և հետագա հեղափոխությունների մասին: Այս առումով ամենահիմնարար նշանակությունն ունեցել է Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ ժամանակներից իշխանության աղբյուրը փոխվեց: Եվ իշխանության աղբյուր դարձան քաղաքացիները: Բայց եղավ նաև այնպես, որ քաղաքացիներից բխած իշխանությունը հպատակեցրեց հենց քաղաքացիներին: Այսինքն՝ թվում էր, թե նրանք հպատակից դարձան քաղաքացի՝ դառնալով իշխանության աղբյուր: Հենց նույն Ֆրանսիական հեղափոխության ժամանակ. նրանք հեղափոխությամբ իշխանության բերեցին մարդկանց, որից հետո իշխանությունը, ըստ էության, նորից հպատակեցրեց  քաղաքացիներին, որից հետո՝ հեղափոխությունից հետո, նորից ունեցան կայսր՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի»:

Վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ միապետություն է, շատ դեպքերում հենց քաղաքացին է շարունակում մնալ իշխանության աղբյուր, այնքանով, որ ընտրում է իշխանություններին։ Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, այդ տրամաբանության մեջ էլ ծնվում են ավտորիտար և բռնապետական երկրներ։ Վարչապետի խոսքով՝ ժամանակակից իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրանք կոչվում են հիբրիդային ռեժիմներ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրություններով, բայց իրականում այդքան էլ ազատ ընտրություններ չեն տեղի ունենում՝ երբեմն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ են կազմակերպվում, կամ դե ֆակտո, ընդհանրապես, ընտրություններ տեղի չեն ունենում։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Քաղաքացու օրը. «Մի պարզ պատճառով՝ մենք Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային բոլոր կազմակերպությունները դրանք գնահատեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Սա Հայաստանում միջազգային դիտորդության ենթարկված առաջին ընտրությունն էր, որ այսպիսի բարձր գնահատականի արժանացավ։ Բայց այն ժամանակ կար այսպիսի ընկալում, որ դա հետհեղափոխական ոգևորության ալիքի վրա տեղի ունեցած ընտրություններ են, և սկզբունքորեն այդ պահին գործող իշխանությունն ընտրությունները կեղծելու կարիք չուներ էլ։ Հետևաբար՝ եթե չուներ կարիք, իմաստ էլ չկար կեղծելու ընտրությունները։ Հետևաբար, այո՛, ճիշտ է, ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ, բայց սկզբունքորեն դեռ պարզ չէ, եթե իշխանության, այսպես ասած, իրավիճակն այլ լինի, արդյոք այդ նույն իշխանությունն այդ նույն կամքը կցուցաբերի և ազատ ընտրություններ կանցկացնի»։

Այս համատեքստում վարչապետը նշել է՝ 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ դրանք նույնպես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին: «2021-ին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և, ինչպես ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ընտրությունների արդյունքում էական չէ՝ որ քաղաքական ուժն ինչքան ձայն հավաքեց, և ընտրությունների արդյունքներով ով ստացավ մեծամասնություն, որովհետև ժողովրդավարական ընտրությունների ամենաառանցքային իմաստն այն է, որ այնտեղ միշտ հաղթում է ժողովուրդը, այսինքն` քաղաքացին, այնքանով, որքանով ինքը տեսնում է, զգում է, գիտի, որ իշխանությունը և ընտրությունների արդյունքները ձևավորվել են իր քվեի արդյունքում։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է` ինչքանո՞վ է այդ քվեն եղել օրինական, ինչքանո՞վ են ապահովվել օրինական պայմաններ ընտրությունների համար: Այստեղ էլ մենք սովորաբար հղում ենք անում միջազգային դիտորդներին, որոնք 2021-ի ընտրությունների մասին ասացին, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին։

Միակ դիտողությունը, ըստ էության, այն էր, որ ատելության խոսքը մեծ չափաբաժին է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչը ճիշտ էր և ինչը լավ չէր։ Բայց նաև այդ ժամանակ ունեինք այն, ինչ ունեինք: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ներքաշվել էին այդ պրոցեսի մեջ, բայց արդյունքում կարևորն այն է, որ ընտրություններում որոշումը կայացրել է ժողովուրդը։ Ահա, Քաղաքացու օրը, հենց այսօր արձանագրվում է և արժևորվում է դրանով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքն ունի հնարավորություն բոլոր մակարդակներում իշխանություն ընտրելու՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման, ինչը չի նշանակում, թե մեր ընտրությունները կատարյալ են և անթերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք տեսանք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են մի փոքր այլ կարգավորումների, բայց, ընդհանուր առմամբ, պիտի արձանագրենք, որ, այո՛, Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային օր է, այլ նաև ունի նշանակություն, ունի խորհուրդ հենց այս հանգամանքի բերումով»։

Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Իհարկե, սա ամենը չէ, որովհետև կարծում եմ, որ մեծագույն խնդիրը մեզ համար՝ որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի, մեր հարաբերությունները պարզելն է սկզբում իմ նշած հասկացությունների հետ՝ «հայրենիք», «երկիր», «պետություն», «մարդ», «քաղաքացի», «ազգ» - «ժողովուրդը» այս պարագայում ես հանեցի, որովհետև քաղաքացիների ամբողջությունը մեր Սահմանադրությամբ կոչվում է «ժողովուրդ» - «իրավունք», «պարտականություն», «օրինականություն»: Եվ երբ մենք կկարողանանք  ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, կունենանք հաջողություն, երբ մենք չկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, չենք ունենա հաջողություն: Քաղաքականությունը, մեծ հաշվով, հենց սրա մասին է: Իսկ ինչպե՞ս որոշել՝ որ դիրքավորումն է ճիշտ, իսկ որ դիրքավորումն է սխալ: Սրա համար էլ ստեղծվել է հենց ժողովրդավարությունը, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր ներկայանան իրենց մեկնաբանությամբ, և ժողովուրդն ընտրությունների ժամանակ որոշի, թե այդ դիրքավորումներից որն է ճիշտ, և այդ կայացված որոշումներին էլ  հաջորդեն հետագա գործողությունները»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը. «Նաև ուզում եմ ընդգծել հետևյալը, որ, իհարկե, ընտրություն, իհարկե ժողովրդավարություն, բայց այդ ամենը չի կարող գոյություն ունենալ առանց խոսքի արտահայտվելու ազատության, չի կարող տեղի ունենալ առանց հավաքների ազատության, արտահայտվելու ազատության, տեղաշարժի ազատության և մի շարք ազատությունների: Եվ մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր ազատություններն այնպես, որ դրանք նպաստեն օրինականությանը, իրավունքների պաշտպանությանը»:

Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության թերությունն այն է, որ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ չունեցող երկրներում, նաև հետխորհրդային տարածքի մարդկանց ընկալումներում ազատությունների երաշխավորումը երբեմն ընկալվում է որպես իշխանության թուլություն. «Բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ իմ ասածի համատեքստում շատ կարևոր է ժողովրդավարական երկրների համար, որպեսզի ինստիտուտները կայանան: Այդ ինստիտուտներն են՝ օրենքը, օրինականությունը, դատական համակարգը, օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և, իհարկե, ինստիտուտներից ամենակարևորագույնը՝ քաղաքացին, քաղաքացու ինստիտուտը, որը մեզ համար շատ մեծ առանցքային նշանակություն ունի, որովհետև, ինչպես արդեն ասացի, մենք բոլորս՝ որպես քաղաքացի ունենք և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ: Եվ իրավունքներն ու պարտականությունները պետք է լինեն ճիշտ հավասարակշռության մեջ»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավունքների և պարտականությունների նժարների հավասարակշռությունը նշանակում է, որ իսկապես հաջողվել է լուծել ինստիտուցիոնալ խնդիր, և ընդգծել, որ Հայաստանն այդ ճանապարհին է:

Այնուհետև Կառավարության ղեկավարը պատասխանել է աշակերտների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են «ազգային գաղափարախոսություն», «հայրենասիրություն» հասկացություններին, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների:   

Դիտումների քանակ87
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015