Նիկարագուայի իշխանությունները փակել են Ամերիկյան պետությունների կազմակերպության գրասենյակը մայրաքաղաք Մանագուայում՝ հաստատելով, որ ավարտում են իրենց դուրս գալը կազմակերպությունից, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում:
«Մենք վերահաստատում ենք ԱՊԿ-ը լքելու մեր անդրդվելի որոշումը... Նիկարագուան ոչ մեկի գաղութը չէ»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։
Այս որոշումն արձագանքն է 35 անդամից կազմված կազմակերպության անցյալ տարվա քննադատությանը՝ կապված 76-ամյա Դանիել Օրտեգայի նախագահի պաշտոնում չորրորդ անգամ վերընտրվելու հետ: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը ընտրական գործընթացը համարել է ոչ լեգիտիմ։
Միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնել քվեարկության օրինականության վերաբերյալ, քանի որ պետության ղեկավարը ձերբակալել է ընդդիմախոսներին, բիզնեսի ներկայացուցիչներին և քրեական հետապնդումներ է սկսել այլախոհության համար:
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել քաղաքական գործչին նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ավելի քան 160 բանտարկյալի։