Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի նիստում:
Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ փոփոխությամբ հնարավորություն կտրվի տնտեսվարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:
Նշվել է նաև, որ նախաձեռնության ընդունումը կնպաստի մրցակցային միջավայրի բարելավմանը:
Մասնավորապես, տնտեսվարողների՝ ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի համապատասխան շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: