• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:3210 Մար, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ, թանկագի՛ն Էմանուել,

Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների հարգարժա՛ն անդամներ,


Սիրելի՛ բարեկամներ,

Մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ՝ Փարիզում, և եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը, որը կազմակերպվել է բարեկամ Ֆրանսիայի կառավարության կողմից՝ նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո։

Այս կարևոր հոբելյանի առիթով կցանկանայի վերահաստատել, որ մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվել և գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, իսկ այս ժամանակահատվածը բնութագրվում է որպես շարունակական վերելքի, առանձնաշնորհյալ հարաբերությունների բարեկամության ու սերտ համագործակցության երեսնամյակ։

Այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահի, հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում այս տարիների՝ բացառիկ ջերմությամբ լի հարաբերությունների ու բարեկամության համար։

Այո՛, մենք՝ հայերս, երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային` անցած երեսուն տարիների ընթացքում մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին ականջալուր լինելու համար: Մենք չենք մոռանում Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը ու վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի հետ ապրիլի 24-ը պետականորեն ոգեկոչող միակ երկիր լինելու հանգամանքը։

Նախորդ երեսուն տարիների ամենակարևոր ձեռքբերումներից են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված սերտ և անմիջական կապերի հաստատումն ու նորանոր ծրագրերի կյանքի կոչումը։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր սյուներից է կրթական համագործակցությունը, որը նպաստում է նաև մեր երկրում ֆրանկոֆոնիայի տարածմանը: Դրա մասին են վկայում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական լիցեյի, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատությունների միջև դինամիկ գործակցությունը: Այս հաստատություններին է միանում նաև Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը, որի վերաբերյալ որոշման ընդունման համար բարձր ենք գնահատում, պարո՛ն նախագահ, Ձեր ակտիվ ներգրավվածությունը: Այս ինստիտուտը, տեղակայված լինելով Ազնավուր կենտրոնում, հայ երիտասարդությանը բացառիկ հնարավորություն է ընձեռում կրթվել ու դաստիարակվել Մեծ հայի, Մեծ ֆրանսիացու ու հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ` Ազնավուրի ոգով:

Ուրախ ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հավակնոտ ծրագրի գաղափարով, և կցանկանայի հաստատել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստելու այդ կարևոր նախաձեռնության իրականացմանը:

Շնորհակալ ենք Ֆրանսիային նաև հայկական հաջողությունները կիսելու համար. նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ ու Հայաստանի համար ոգևորիչ են Փարիզում և վերջերս Լիոնում բացված «Թումո» կենտրոնները:

Առողջապահության ոլորտում արդեն իսկ առկա Փարիզի և Լիոնի հիվանդանոցների ցանցի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և հայկական բժշկական հաստատությունների միջև շատ ակտիվ համագործակցությամբ հանդերձ, նախանշվում են նոր ծրագրեր: Այս ոլորտում համագործակցությունը լավագույնս դրսևորվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո, երբ մի քանի տասնյակ բժիշկներ այցելեցին Հայաստան` հայ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության առումով չէի կարող չնշել 2018 թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի անկախությունից ի վեր` միջազգային մասշտաբով անցկացվող առաջին ամենամեծ միջոցառումն էր մեր երկրում:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ ներկաներ,

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայումս առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր։

Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը։

Ունենալով ֆրանսիական կապիտալով Հայաստանում ներկայացվածության հաջողված օրինակներ՝ «Ամունդի-Ակբա», «Վեոլիա», «Պեռնո Ռիկար», «Քարֆուր», ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզն ընձեռում է լայն հնարավորություններ և հանդիսանում է կարևոր հիմք` ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:

Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը, անկասկած, վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը։ Ուստի թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը և նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Սիրելի՛ բարեկամներ,

Նշելով հանդերձ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանը՝ չմոռանանք նաև, որ այս երեք տասնամյակը միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների ու հարաբերությունների հարուստ խճանկարում։ Սկսած միջնադարից՝ հայ-ֆրանսիական շփումները եղել են մշտական ու բազմաշերտ։ Բավարար է միայն հիշատակել միջնադարում Ֆրանսիական ու Կիլիկիան Հայկական թագավորությունների միջև սերտ հարաբերությունները և մշակութային առնչությունները։ Դրա ամենամեծ խորհրդանիշերից մեկը Հայոց Կիլիկիան վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանն է, ում մասունքներն ամփոփված են Սեն-Դընի բազիլիկում՝ Ֆրանսիայի նշանավոր արքաների կողքին։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում, իհարկե, 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության ու հարատև եղբայրության առհավատչյան։

Չեմ կարող չանդրադառնալ 44-օրյա պատերազմին և այդ օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը հայ ժողովրդի հետ։ Մասնավորապես՝ կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։ Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունված բանաձևերում։

Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։

Անդրադառնալով այս կարևոր միջոցառմանը՝ կրկին կցանկանայի գնահատանքի խոսք ուղղել Ֆրանսիայի կառավարությանը և, մասնավորապես, նախագահ Մակրոնին, այս համաժողովի նախաձեռնության և մեկ տանիքի տակ հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դերակատարներին հավաքելու համար։ Ուրախ եմ այստեղ ողջունել Ֆրանսիայի կառավարության անդամներին, ֆրանսիական հանրային ինստիտուտների ղեկավարներին, ֆրանսիական շրջանների, դեպարտամենտների ու քաղաքների ներկայացուցիչներին, ֆրանսահայ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց արժեքավոր ներդրման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար։

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Սիրելի՛ բարեկամներ,

Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի հույս հայտնել, որ, չնայած Հայաստանի կրած կորուստներին, ինչպես նաև այսօր առկա բոլոր այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, մենք կհաղթահարենք բոլոր խնդիրները և հաջողությամբ կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը՝ միասին շարժվելով դեպի նոր նվաճումներ՝ ի նպաստ խաղաղության և մեր ժողովուրդների բարօրության։

Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը»:

Դիտումների քանակ147
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 14:5612 Օգս, 2026
  • Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ 14:4712 Օգս, 2026
  • Միջազգային կրթություն և մասնագիտական փորձ արտերկրում. գործադիրում նշանակվել են նոր փոխնախարարներ 14:3912 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3012 Օգս, 2026
  • Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում. Թրամփ 14:2912 Օգս, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը 14:1812 Օգս, 2026
  • Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն․ ՊԵԿ 14:0612 Օգս, 2026
  • Ֆրանսիան ուժեղ շոգի նոր շրջան է ապրում 13:5412 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4212 Օգս, 2026
  • Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3212 Օգս, 2026
  • Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան 13:2712 Օգս, 2026
  • Վենսը դիմել է Կիևին` չհարձակվել Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա. FT 13:2212 Օգս, 2026
  • Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին 13:1412 Օգս, 2026
  • Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին 13:0712 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետական համակարգում միջազգային կրթությամբ մասնագետների առաջին նշանակումները 13:0012 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը 12:5512 Օգս, 2026
  • Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան 12:4912 Օգս, 2026
  • Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի 12:3912 Օգս, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 11 մլրդ 201 մլն դրամի հարկ է վճարել 12:3112 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ 12:2012 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին 12:1512 Օգս, 2026
  • Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ 12:0112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5212 Օգս, 2026
  • Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան 11:5112 Օգս, 2026
  • TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև 11:4512 Օգս, 2026
  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար 11:4112 Օգս, 2026
  • Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան 11:3712 Օգս, 2026
  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրանց 11:2912 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է 11:1012 Օգս, 2026
  • ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ 11:0512 Օգս, 2026
  • Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 10:4412 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է 10:2412 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1612 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ 10:1512 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Փոխարտգործնախարարները կարևորել են հումանիտար խնդիրների հասցեագրումը | 12.08.2026 10:0012 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 09:5112 Օգս, 2026
  • Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար 09:3912 Օգս, 2026
  • Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 09:2712 Օգս, 2026
  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին 09:1212 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել 08:5712 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5012 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2312 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015