Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունից հաղորդում են՝ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, դաշնակահար Տակահիրո Ակիբայի և ջութակահարուհի Կեիկո Ուրուշիհարայի հետ:
Մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և Ուրոիշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ անվանի հայ երգահանի 100-ամյակի կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև երաժիշտների և դեսպանության միջև համագործակցության հետ կապված այլ հարցեր, ինչի շրջանակներում կարևորվեց նաև հունիսի վերջին Նագանո պրեֆեկտուրայում ծրագրված համերգը, որը նվիրված կլինի Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: