Հայ հեղափոխական դաշնակցության 34-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ճշտվել են կուսակցության քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը հաջորդ քառամյակի համար, կայացվել են որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Տարածած հաղորդագրությամբ նշվել է, որ կուսակցությունն ընտրել է բարձրագույն մարմին՝ Բյուրո, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Բյուրոյի նորընտիր անդամներն են Վիգեն Բաղումյանը, Դավիթ Իշխանյանը, Արսեն Համբարձումյանը, Կիրո Մանոյանը, Մկրտիչ Մկրտիչյանը, Խաժակ Մկրտիչյանը, Արմեն Ռուստամյանը, Հովսեփ Տեր-Գևորգյանը, Րաֆֆի Տոնապետյանը և Մուրադ Փափազյանը: