Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ֆոնին «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում է իր մոսկովյան բյուրոյի աշխատանքը: Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է ռադիոկայանը։
Ռադիոկայանը պատճառաբանությունների մեջ նշել է, որ լրագրողների վրա ճնշումը վերջին շրջանում զգալիորեն աճել է:
Մարտի 4-ին Դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ պահանջելով հարկադիր սնանկության ենթարկել ռադիոկայանը ներկայացնող RSE/RS ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուրոն Մոսկվայում բացվել է 1991 թվականին՝ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրավերով: