Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Նիկոլ Փաշինյանն այցելել է Երկրապահ կամավորականների միություն, Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Սուրեն Պապիկյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Բաքվում Հայաստանի երկու քաղաքացիների շինծու գործով վճիռ է կայացվել: Նրանք դատապարտվել 19 և 18 տարվա ազատազրկման:
Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման խնդիրը գրեթե ավարտված է, հայտնել է Պուտինը:
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու Արևմուտքի փորձերը կհանգեցնեին ՌԴ-ի հետ պատերազմի, Բլինքեն:
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման կանաչ լույս է վառել, ասել է Զելենսկին:
Ռուսաստանի ռազմական գործողության նպատակը Ուկրաինան մասնատելը չէ, վստահեցրել է Պեսկով:
Էրդողանը Ջոնսոնի հետ քննարկել է Ուկրաինայում ՌԴ գործողությունը միջազգային մակարդակով դատապարտելու հարցը:
Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 218 նոր դեպք, առողջացել է 695, մահացել՝ 12 մարդ: