Մարտի 3-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համալսարանի փոխռեկտոր Իրենե Մարտին Կորտեսի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև համալսարանական կապերն ակտիվացնելու գործնական հնարավորությունները, կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մադրիդի ինքնավար համալսարանում Հայաստանին վերաբերող միջոցառումների անցկացման շուրջ։