Բիշքեկը և Դուշանբեն պայմանավորվել են սահմանին ամբողջական հրադադարի, ինչպես նաև հակամարտության վայրում տեղակայված լրացուցիչ ուժերի դուրսբերման հարցում՝ հայտնում է ТАСС-ը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Բատկեն-Իսֆանա (Ղրղզստան) ավտոմայրուղով երթևեկությունը վերականգնելու, ինչպես նաև իրավապահների կողմից հակամարտությունները կանխելու համար Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների համատեղ պարեկության հարցում։
Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների միջև հակամարտությունը ծագել է հունվարի 27-ին Բատկեն-Իսֆանա մայրուղու հատվածներից մեկի փակման պատճառով: Կողմերի միջև բախումների հետևանքով մեկ մարդ մահացել է, 17-ը՝ վիրավորվել։