«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ դեռ որևէ որոշում չունի: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները, և տվյալ պահին որոշում չկա: Քննարկումները կշարունակվեն: Որոշումը կկայացվի սահմանված ժամկետների շրջանակում»,- ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնելու որոշում է կայացրել։