Արևելյան ռազմական շրջանի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչները կտեղակայվեն Բելառուսում՝ Միութենական պետության արձագանքման ուժերը ստուգելու համար՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Անձնակազմերը միջանկյալ վայրէջքներ են կատարում Կենտրոնական և Արևմտյան ռազմական շրջանների օդանավակայաններում՝ հանգստանալու և հաջորդ թռիչքին պատրաստվելու համար։ Բելառուս ժամանելուն պես նրանք կանցնեն հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության՝ ստուգելու Միութենական պետության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի աշխատանքը:
Փետրվարի 10-20-ը Բելառուսում կանցկացվեն «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները, որոնց շրջանակում զորքերը կաշխատեն արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ահաբեկչության դեմ պայքարի ու Միութենական պետության շահերը պաշտպանելու ուղղությամբ։
РИА Новости-ն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Բելառուսին սպառնացել է արագ և վճռական պատասխան տալ, եթե երկիրը թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար: Այդ մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։