• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների, երկիրը թալանածների դեմ պետք է խիստ պայքար. Շիրինյան Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների,... 20:40
ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կապում Ուկրաինայի հարցի հետ. Պեսկով. «Հարևաններ» ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները... 20:26
Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից զրկվածներին. ռիսկ, թե՞ լուծում Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից... 19:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:1021 Հնվ, 2022

Ամենօրյա ատելության քարոզ է տարվում գումարի դիմաց. փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում

Ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով և անգամ հանրային տրանսպորտում առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի խաղատան գովազդը: Ազգային ժողովը Ֆինանսների նախարարության մշակած օրինագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ:

Քվեարկությունից հետո խորհրդարանը շարունակեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Մշակույթի նախկին նախարար Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի, և նախկին պատգամավոր, դերասան և երգիչ Արթուր Մանուկյանի թեկնածությունները: Այսօր Մանուկյանի հերթն էր՝ ներկայացնելու մեդիադաշտի վերաբերյալ իր պատկերացումները: Թեկնածուն նախ դժգոհություն հայտնեց եթերում հնչող երաժշտության և ցուցադրվող հաղորդումների որակի վերաբերյալ:

Արթուր Մանուկյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու - Երեխաներն աշխարհը ճանաչում են անգլերենով կամ ռուսերենով, ես դրան դեմ չեմ, բայց մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար գռեհկաբանական հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ ենք կորցնում:

Արթուր Մանուկյանի խոսքով՝ խնդիրը հնարավոր է լուծել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու կրթության և մշակույթի համակարգմամբ զբաղվող գերատեսչության առավել սերտ համագործակցությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց՝ Քաղպայմանագիր կուսակցության անդամ Արթուր Մանուկյանն ընտրվելու դեպքում արդյոք լքելո՞ւ է քաղաքական ուժի շարքերը:

Արթուր Մանուկյան - Օրենքի պահանջ է, սառեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը, և նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից: Ոմանց համար երդումը ոչինչ չի նշանակում, ինձ համար երդումը շատ բան է նշանակում:

Թեկնածուի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ընդդիմադիր գործիչն արձագանքեց Քաղպայմանագրից Վահագն Ալեքսանյանի երեկվա ելույթին: Ալեքսանյանն, անդրադառնալով որոշ լրագրողների մասնագիտական գործունեությանը, նշել էր, որ ամենօրյա ատելության քարոզ է տարվում գումարի դիմաց՝ վերջիններին անվանելով վերբալ մարմնավաճառ: Նախկին լրագրող Գեղամ Մանուկյանը խոսքն ուղղեց լրագրողական համայնքին:

Գեղամ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հայաստանում սկսվել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակվում են, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դիմացը չառնելու դեպքում, նույն ձևով, ինչպես դատարաններն էին շրջափակում, ձեր խմբագրություններն են շրջափակելու, օրինակներն էլ կան: Մեկ-երկու հայտարարությունից հետո կոնկրետ քայլերի չեք դիմում: Շարունակում եք օթյակում նստել, խմբագրություններում լինել, բայց կտրուկ գործողությունների չեք դիմում: Այսպես անհնար է շարունակել, դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը:

Արձագանքելով Մանուկյանի ելույթում հնչեցված մեղադրանքներին՝ «Քաղաքացիական պայմանագրից» Հասմիկ Հակոբյանը հիշեցրեց նախկին իշխանությունների կառավարման տարիներին լրագրողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները:

Հասմիկ Հակոբյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր - Լրագրողական համայնքը տեռորի զոհ էր, երբ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեքենան էին պայթեցնում խմբագրության առաջ, նույն ձեր սրտի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի կողմից «Հրապարակ» թերթի լրագրողի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարն էր լրագրողական համայնքի հանդեպ տեռորը, իսկ լրագրողն ընդամենը հարցրել էր, թե ինչո՞ւ են նրան հեռացրել ձեր կուսակցությունից՝ Դաշնակցությունից:

Ելույթներից հետո պատգամավորներն անցան հանձնաժողովի անդամի ընտրության փակ և գաղտնի քվեարկությանը՝ զուգահեռ քննարկելով Արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու հարցը: Այս թեկնածությունը ևս առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Գրիգորյանը ներկայացրեց ՄԻՊ գործունեության առաջնահերթությունները:

Քրիստիննե Գրիգորյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու - Ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող հայատյացության սիստեմի քաղաքականությունը լինելու է Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Թե՛ այս առումով, թե՛ այլ հումանիտար հարցերում միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչի հետ նախնական քննարկել ենք և ունենք անշեղ ընկալում, որ միջազգային իրավական պրոցեսներում գործելու ենք արդյունավետ դերաբաշխման ու փոխլրացման նույն տրամաբանությամբ, ի թիվս այլնի՝ Պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները որպես սոլիդ ապացուցողական բազա օգտագործելու և այլ հարցերում»:

Քրիստինե Գրիգորյանն ընգծեց՝ շատ է կարևորում նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ գործակցությունը:

Քրիստիննե Գրիգորյան - Թեկնածուի կարգավիճակում անցած շաբաթ Արցախում հանդիպել եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ և քննարկել ենք համագործակցության այն ուղղությունները, որոնք առավել հրատապ են թե՛ Արցախում ապրող անձանց իրավունքների պաշտպանության, և թե՛ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության զարգացման համար, ի թիվս այդ հարցերի՝ Արցախի պաշտպանի հաստատության միջազգային մեկուսացման մեղմման, հաստատության կարողությունների զարգացման և այլ շատ հարցեր: Ընտրվելու դեպքում այս համագործակցությունը կրելու է ինստիտուցիոնալ բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկումն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով, այն կշարունակվի հունվարի 24-ին: Նիստի վերջում, ամփոփելով փակ և գաղտնի քվեարկության արդյունքները, հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնեց՝ Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:

Նարեկ Բաբայան, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ - Հակոբ Հակոբյան՝ կողմ 68, դեմ 0, Արթուր Մանուկյան՝ կողմ 68, դեմ՝ 0:

Հանձնաժողովի նորընտիր անդամները երդվեցին անկողմնակալ և արդար իրականացնել իրենց գործառույթները:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումների քանակ41
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերահաստատվել է հայ-բուլղարական համագործակցության ամրապնդման հանձնառությունը 01:0916 Հլս, 2026
  • Հաղարծին բնակավայրում տևական ժամանակ գազամատակարարման դադարեցում կլինի 00:4216 Հլս, 2026
  • Ավետիք Իսահակյանը՝ թվային մուսա 00:2216 Հլս, 2026
  • Առաջին անգամ տարածաշրջանում՝ կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ 23:4415 Հլս, 2026
  • Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա 23:1915 Հլս, 2026
  • ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս 22:5815 Հլս, 2026
  • Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ 22:4515 Հլս, 2026
  • ՄԿՈՒ-ում ներդրվում է նոր հավատարմագրման մոդել 22:3015 Հլս, 2026
  • ՔՊ-ն չմասնակցեց Գյումրու ավագանու նիստին. 4 խմբակցությունները նոր կանոնակարգ ընդունեցին 22:1415 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները կայուն զարգացման ոլորտում 21:5115 Հլս, 2026
  • Յուլիս 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4215 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանի Կամերային թատրոն է այցելել 21:3515 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.07.2026 21:2015 Հլս, 2026
  • Հավաքվել, ստեղծել երաժշտական խմբեր ու լավ երաժշտություն. «Վարչաֆեստի» գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է 21:0915 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | «ԹՐԻՓՓ +»-ը կղեկավարի Սոկոլովը. ինչ է հայտնի ՌԴ-ում ծնված ամերիկացի ներդրողի մասին 21:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհայտնվի 20:5915 Հլս, 2026
  • Ըստ քարտեզագետի՝ սահմանազատումը 10-20 տարի կարող է տևել, պետք է սկսել Մեղրիից՝ ԹՐԻՓՓ-ի հատվածից 20:5415 Հլս, 2026
  • Սպասվում է լայնածավալ բախում Եմենում՝ Սաուդյան Արաբիային հավատարիմ ուժերի և հութիների միջև 20:4915 Հլս, 2026
  • Իրատեսական է ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչև իմ նախագահական ժամկետի ավարտը. Թրամփ 20:4415 Հլս, 2026
  • Զեղծարարից պաշտպանող բանկային STOP 20:3715 Հլս, 2026
  • Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա 20:3015 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 15. 2026 20:2415 Հլս, 2026
  • ԵԹԿՊԻ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 20:1415 Հլս, 2026
  • Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից 20:0415 Հլս, 2026
  • Ջրափրկարարներն ու ջրային պարեկները Սևանում ուժեղացված ծառայություն են իրականացնում 19:5515 Հլս, 2026
  • Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգ 19:4615 Հլս, 2026
  • Հռոմում համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանի հարավում երկու պիլոտային գոտու վերաբերյալ. Al Jazeera 19:3715 Հլս, 2026
  • Հունվարի 1-ից վաճառքը կարգելվի... 19:2815 Հլս, 2026
  • Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները 19:1915 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում հարձակվել են 20 ռուսական նավերի վրա 19:0715 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հունվար-հունիսին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել ՀՀ՝ նախորդ տարվանից 14.8% ավելի 19:0015 Հլս, 2026
  • «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում 18:5515 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ անդրադարձել է Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը 18:4415 Հլս, 2026
  • Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա 18:3315 Հլս, 2026
  • Մեղրի, խորովածի, դալանի փառատոներ. 12 փառատոն է սպասվում Հայաստանում մինչև տարեվերջ 18:2115 Հլս, 2026
  • Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ 18:0915 Հլս, 2026
  • Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել 18:0215 Հլս, 2026
  • Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել․ Քաղաքաշինության կոմիտե 17:5415 Հլս, 2026
  • Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 17:4315 Հլս, 2026
  • Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է 17:3215 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ծովային շրջափակումը 17:1815 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի տարեդարձին ընդառաջ անցկացվել է շախմատի հուշամրցաշար 17:0615 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 |Հայաստանը սկսում է ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վավերացման գործընթացը| 15.07.2026 17:0015 Հլս, 2026
  • Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:5515 Հլս, 2026
  • ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները 16:4415 Հլս, 2026
  • Ռուսաստանը պլանավորում է հարձակումներ Լիտվայի ենթակառուցվածքների վրա. Գիտանաս Նաուսեդա 16:3315 Հլս, 2026
  • Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը 16:2215 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 16:0815 Հլս, 2026
  • Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15:5715 Հլս, 2026
  • «Շնորհավո՛ր, աղջիկ է». ինչպես վերջ տալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին 15:4415 Հլս, 2026
  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից 15:2815 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված տասնյակ ընկերությունների ու նավերի նկատմամբ 15:2115 Հլս, 2026
  • Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները 15:0615 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Աշնանը ՀՀ քաղաքացիները կկարողանան ձեռք բերել կենսաչափական անձնագիր ու ID քարտ 15:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել 14:5115 Հլս, 2026
  • Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը 14:3515 Հլս, 2026
  • Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը 14:2415 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ 14:1315 Հլս, 2026
  • Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագրի վավերացմանն առնչվող որոշման նախագիծը 13:5915 Հլս, 2026
  • Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:5215 Հլս, 2026
  • Օպերատիվ տվյալների իրացմամբ փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր․ ՔԿԾ 13:4315 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել 13:3215 Հլս, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 162 մլն դրամի հարկ է վճարել 13:1815 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար 13:0315 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Գներն ու հնարավորությունը Երևանում. վարչապետը կոչ է անում արձակուրդն անցկացնել ՀՀ-ում 13:0015 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 12:5115 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ծովային շրջափակման վերականգնման մասին 12:3915 Հլս, 2026
  • Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը 12:3015 Հլս, 2026
  • Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 12:2015 Հլս, 2026
  • Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը 12:0915 Հլս, 2026
  • Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից 11:5815 Հլս, 2026
  • ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում 11:2915 Հլս, 2026
  • Դավթաշենի գերեզմանատան մոտ ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել 11:1415 Հլս, 2026
  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 11:0015 Հլս, 2026
  • Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին 10:4715 Հլս, 2026
  • ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը 10:3015 Հլս, 2026
  • ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ»․ գիտելիքից՝ կայուն բիզնես 10:1615 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում ռուբլու պահանջարկը խիստ նվազել է. փորձագետ | 15.07.2026 10:0015 Հլս, 2026
  • Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:3515 Հլս, 2026
  • Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար 09:2415 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ 09:1115 Հլս, 2026
  • Նպաստել ավելի ներառական հասարակության ձևավորմանը 08:5115 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2015 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0515 Հլս, 2026
  • Տեսողության խնդի՞ր կա, ուրեմն բանկը կարող է մերժել գործարքը. մարդիկ ահազանգում են, ԿԲ-ն արձագանքում 01:0715 Հլս, 2026
  • Կարապետ Գուլոյանը ցանկություն է հայտնել ապօրինի վարձակալած հողատարածքը վերադարձնել ՀՀ-ին 00:2715 Հլս, 2026
  • Երևանի պետական հումանիտար քոլեջը կպատրաստի հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ. հատկացվել է 25 տեղ 00:1115 Հլս, 2026
  • Միջազգային առևտրի հարցերով կոմիտեն Հայաստանին ինքնավար առևտրային միջոցների տրամադրման հարցը կքննարկի պարզեցված ընթացակարգով 23:5314 Հլս, 2026
  • Իրանին պատասխանը կլինի հզոր. Նեթանյահու 23:4214 Հլս, 2026
  • Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1814 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.07.2026 22:5714 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 22:3014 Հլս, 2026
  • Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 22:1714 Հլս, 2026
  • Ամառային ճանապարհորդությունների սեզոնին՝ խորհուրդներ օդանավակայանում ժամանակ չկորցնելու համար․ «Զվարթնոց» 22:0614 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին և ESTDEV-ի պատվիրակությանը 21:5514 Հլս, 2026
  • Հարցազրույց Գայանե Աբրահամյանի հետ 21:4814 Հլս, 2026
  • ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին 21:4514 Հլս, 2026
  • Յուլիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:3914 Հլս, 2026
  • Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը 21:2714 Հլս, 2026
  • «Փառերգել Փարաջանովին». ֆրանսահայ կոմպոզիտորի նոր նախագիծը 21:1714 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015