• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:1320 Հնվ, 2022

Պետք է պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք. Փաշինյան

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխհատուցման չափերը 2014 թվականից չեն փոփոխվել: «Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլ գործոններով, այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին և կենսամակարդակին»,-ասել է նախարարը:

Ըստ հիմնավորման, առկա անհամապատասխանությունները հարթելու և փոխհատուցման սահմանաչափերը համապատասխանեցնելու նպատակով ուսումնասիրվել է ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի մշակած և հաստատած համեմատական վերլուծությունը օտարերկրյա պետությունների մայրաքաղաքների և տարածքի այլ քաղաքներոմ ՄԱԿ-ի գրասենյակում ծառայող աշխատակիցների՝ ծառայության հետ կապված փոխհատուցումների չափաքանակները։ Երկրների փոխհատուցումների չափերը հաշվարկելու համար, որպես բազային հիմք հանդիսանում է Նյու-Յորք քաղաքի կենսամակարդակը՝ ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը։ ՀՀ ԱԳՆ կողմից առաջարկվող «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերը առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար: ԱԳՆ-ի կողմից սահմանված «ազգային ինդեքսի» հաշվարկների ճշտությունը/մոտեցումը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից։

Միաժամանակ, հիմքն ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նախատեսվել է փոխհատուցել դիվանագիտական ծառայողի գործուղման մեկնելու և գործուղումից վերադառնալու ծախսերը: Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու ծախսերը ենթակա են փոխհատուցման։ Ըստ այդմ՝ առաջարկվում է վճարումները կատարել ոչ թե ուղեբեռի քաշով, այլ յուրաքանչյուր դիվանագետին վճարել սահմանված դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման հիսուն տոկոսի չափով՝ մեկնելուց և նույն չափով՝ ժամանելուց, առանց ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման՝ հաշվի առնելով, որ ծառայության մեկնելուց դիվանագետի համար առաջանում են նաև մեկնման հետ կապված այլ ծախսեր, որոնք նույնպես պետք է փոխհատուցվեն։ Այսպիսի կարգավորումը, թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը հոգալ գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ առաջին հայացքից այն կարող է թվալ խիստ անպատեհ. «Բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ, սոցիալական սրվող և սուր խնդիրներ, և մենք այս ընթացքում ինչո՞վ ենք զբաղված՝ զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական բավարարման խնդիրների լուծումով: Մենք դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, սոցիալական երաշխիքների ամրապնդման որոշակի գործընթաց ենք սկսել: Եվ միևնույն ժամանակ մեզ քննադատում են - և, ըստ էության, այդ քննադատությունն անպատեհ համարել չի կարելի - որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել: Բայց ես ուզում եմ այս թեմայով Կառավարության դիրքորոշումը պարզաբանել. մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, 2020 թվականին, 2021 թվականին, այսօր էլ կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ, և մենք առերեսվել ենք աղետալի իրադարձությունների: Բայց մենք պետք է հասկանանք խորքային պատճառները՝ թե՞ ինչն է պատճառը, որ այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, տեղի է ունեցել: Ինձ համար եզրակացությունը մեկն է՝ որ դրա առանցքային և սկզբունքային պատճառն ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որն ունենք և ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում:

Ասենք, մենք Անկախության 30-ամյակն ենք նշել նախորդ տարի: Ընդ որում, էական չէ՝ ինչ պատճառաբանությամբ, բայց այն, որ Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը նշում է, որոշ ոչ անհայտ շրջանակների կողմից փորձ էր արվում ամեն ինչ անել՝ տորպեդահարելու և վիժեցնելու պրոցեսը: Ու սա ամենևին էլ չմտածեք հանկարծ, թե ինչ-որ էմոցիոնալ, պատահական, սպոնտան դրսևորում էր: Մենք 30 տարվա անկախությունից ի վեր արձանագրում ենք, որ, օրինակ, դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր: Պատկերացնո՞ւմ եք՝ 2018, 2019 թվականների դրությամբ մենք դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից: Ասենք, դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից՝ ասում են, դե մեր դեսպանատան հարցերը մեր հայտնի կամ անհայտ անձն է լուծում: Հասկանո՞ւմ եք՝ պետական ինստիտուտների կայացման մասին է խոսքը: Եվ մենք այսօր, այո, շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով:

Այս տարի աննախադեպ չափերի ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը, որովհետև մեր պրոբլեմների մի հսկա մասը կապված է այն բանի հետ, որ մեր գիտությունը 30 տարվա ընթացքում խրոնիկ ձևով թերֆինանսավորվել է: Այսօր էլ է թերֆինանսավորվում, բայց հսկայական չափով ավելացրել ենք ֆինանսավորումը: Մենք կրթության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, ժողովրդագրության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, կապիտալ ծախսերի ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, և մեր առաջնահերթությունը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Իհարկե, բնականաբար, սոցիալական հարցերի լուծումը նույնպես ռազմավարական առաջնահերթություն է, բայց մենք սոցիալական պրոբլեմները նույնպես համարում ենք պետության ինստիտուցիոնալ չկայացվածության հետևանք: Որովհետև այսօրվա սոցիալական պրոբլեմ ունեցող մարդն ո՞վ է՝ նա է, ով ժամանակին պատշաճ կրթություն չի ստացել, և մենք այսօր պարտավոր ենք կրթության հասանելիությունն ապահովել»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է խնդիրները լուծելու վրա կենտրոնանալը: «Այս կարգի որոշումներ ընդունելը դժվար է: Մենք գիտենք, որ սա անում ենք մեր քաղաքական, այսպես ասած, ռեսուրսի, ընդհուպ մարդկանց վստահության հաշվին, բայց էլի եմ ասում՝ մեր այստեղ գտնվելն անիմաստ կլինի, եթե ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ չանցնենք: Ամենաշատը մեզ դրա համար են քննադատել, բայց ուրախ եմ, որ այդ քաղաքական կամքն ունեցել ենք և գնացել ենք առաջ: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ այդ քաղաքական կամքը տվել է արդյունքներ, հակառակ դեպքում այս աղետներից հետո Հայաստանի քաղաքացին չէր գնա և մեր օգտին չէր քվեարկի: Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք խնդիրներ լուծելու վրա, ոչ թե խնդիրներ ձևափոխելու, հետաձգելու, ասել՝ լավ, այս շաբաթ տոներն անցնեն, հետո թող այն ընտրությունները գան, ընտրություններից հետո, թող ուրիշն անի, մենք չանենք: Ոչ, մենք, թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին, պետք է Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև բյուջետային կարգապահության գործընթացին. «Ես հիշում եմ, որ տասնյակ տարիներով Հայաստանում քննարկվել է արտաբյուջեների փակման հարցը: Ուրախ եմ, որ մենք եկանք և այդ հարցը շատ արագ լուծեցինք: Իհարկե, դեռ լավարկման ահագին տեղ ունենք, բայց բյուջետային կարգապահության հարցը շատ կարևոր է: 2021 թվականի բյուջեի արդյունքները ամփոփելիս արձանագրեցինք, որ նախատեսվածից 145 մլրդ դրամ ավելի հավաքագրում ենք իրականացրել: Ընդ որում, եթե օրենսդրական փոփոխությունների մասը հանենք, չնայած հանել պետք չէ, որովհետև դրա համար էլ է քաղաքական կամք պետք՝ անել այդ փոփոխությունները և արդյունք արձանագրել, 100 մլրդ դրամից ավելի է արդյունքը»:

Դիտումների քանակ42
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը՝ պարեկների աշխատանքի մասին 11:4720 Հնվ, 2022 Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը՝ պարեկների աշխատանքի մասին Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը՝ պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետության մասին 11:2720 Հնվ, 2022 Նիկոլ Փաշինյանը՝ պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետության մասին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն 10:3521 Սեպ, 2026
  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն 10:2221 Սեպ, 2026
  • Մենք պատրաստ ենք այսօրվա բացառիկ համերգին. ԿԳՄՍՆ 10:1821 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին 10:1221 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015