Համաշխարհային որոշ ավիաընկերություններ հայտարարել են չորեքշաբթի օրվանից ԱՄՆ մի շարք օդանավակայաններ չվերթերը չեղարկելու մասին: Մտավախություն կա, որ այնտեղ տեղակայված 5G ցանցերը կարող են խանգարել օդանավերի կարևորագույն սարքերի աշխատանքին: Այս մասին հայտնում է CNN-ը։
Չեղարկվել են Emirates Airlines-ի, Air India-ի, All Nippon Airways-ի և Japan Airlines-ի մի շարք չվերթեր:
Երկուշաբթի ամերիկյան ավիաընկերությունները նամակ էին ուղարկել նախագահ Բայդենին՝ նախազգուշացնելով, որ օդանավակայանների մոտ 5G բջջային ենթակառուցվածքի տեղադրումը կարող է հանգեցնել հարյուրավոր չվերթերի չեղարկման: Նշված էր, որ 5G C-դիապազոնը հանգեցնում է ինքնաթիռների սարքերի խափանման: Նամակի հեղինակները կոչ են արել թույլ չտալ 5G-ի ներդրումը օդանավակայաններից երկու մղոն շառավղով հեռավորության վրա:
ԱՄՆ-ում 5G ցանցեր թողարկող AT&T և Verizon ընկերությունները հայտարարել են, որ պատրաստ են հետաձգել աշտարակների տեղադրումը մի շարք օդանավակայաններիշրջակայքում: