ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էդգար Փարվանյանն Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակվել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ
որոշմամբ՝ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: