Ազգային ժողովում մեկնարկել է 8-րդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:
Այսպես, մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին:
Նշենք, որ նրանք փոխարինում են մարզպետներ նշանակված Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին: