• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
23:4831 Դեկ, 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն, առաջին հերթին, հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետև 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը և հայրանունը: Միևնույն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետև նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլև մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու և հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերված և բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով՝ կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան:

2022 թվականի հունվարի 1-ից մեկնարկում է 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխային պետական աջակցության ծրագիրը, երբ յուրաքանչյուր ընտանիքում, անկախ նրա սոցիալական վիճակից, նոր ծնվող 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչև վեց տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն:

Այս ամենն ասում եմ՝ ի ցույց դնելու, որ Վերածնունդը պետական քաղաքականություն է, և 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Հույս ունեմ, որ մեր բազմաթիվ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նույնիսկ ծանոթ ու անծանոթ նահատակների անունները կրող զավակներ կծնվեն 2022-ին:

Նման որոշումներն, իհարկե, կապվում են ոչ միայն ֆինանսական, որքան ավելի շատ սոցիալ-հոգեբանական գործոնների հետ: Նման որոշումները կայացվում են, առաջին հերթին, ապագային հավատալով և ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը, ամրապնդումն ու զարգացումը մեր մեծագույն առաքելությունն է:

Մեր հայրենիքի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը և մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ և մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է, և փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է:

Սրան զուգահեռ՝ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաև կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի՝ վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:

Սիրելի ժողովուրդ, հենց վերածննդին և խաղաղ ապագային են միտված կառավարության բոլոր քայլերը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները, այո՛, բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց և նաև բազմաթիվ հնարավորություններ, և մեր քաղաքականությունը միտված է ռիսկերը կառավարելուն ու չեզոքացնելուն, իսկ առկա հնարավորությունները՝ օգտագործելուն:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է:

Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ և թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին: Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար և նաև պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս հատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առավել արդյունավետ:

Սիրելի ժողովուրդ. 2021 թվականը դժվար տարի էր, որն սկսվեց պատերազմի արհավիրքների արդյունքում առաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի և քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թվականը նաև Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակության ապացույց դարձավ, որովհետև ի զարմանս շատերի, մենք կարողացանք պրոցեսները վերադարձնել լիարժեք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահայտվելու, ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով:

2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային մեծ ուշադրության արժանացան, որովհետև մինչև օրս էլ միջազգային հանրությունն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացավ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այսօր, այո՛, միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ և սա մի ձեռքբերում է, որը մենք չպետք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Եվ, այո՛, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և արդյունք ստեղծելու հնարավորությունները պետք է աջակցություն ունենան և խթանվեն:

Այս առումով, մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն այն բարեփոխումները, որ իրականացնում ենք կրթության և գիտության ոլորտում, որովհետև հնարավորությունն այդպես էլ կմնա հնարավորություն, եթե մենք մեր քաղաքացուն դրանից օգտվելու հմտություն չհաղորդենք: Իսկ սա հնարավոր է անել միայն կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ: 2021 թվականին հաջողությամբ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքներով բազմաթիվ ուսուցիչների աշխատավարձեր արդեն իսկ բարձրացել են 30-50 տոկոսով: Կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվելու է 2022 թվականին և այդպիսով ոչ միայն ուսուցչի աշխատանքի գրավչությունն ենք բարձրացնում, այլև երաշխիքներ ենք ստեղծում, որ դասասենյակ մտնեն միայն պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնց գործունեության արդյունքում մեր երեխաներն ու սերունդները կլինեն առավել մրցունակ:

Արդեն իսկ մեկնարկել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը: 2022 թվականին գործընթացի մեջ գտնվող ավելի քան 100 դպրոց կունենանք, առնվազն 100 մանկապարտեզ: Որոշակի վերափոխումների ենք ենթարկում համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի բանաձևերը՝ համայնքների համար մանկապարտեզներ կառուցելու հնարավորությունն ավելի ընդլայնելու համար:

2022 թվականի պետական բյուջեով ավելի քան 80 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը: Արդեն հունվարի 1-ից գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կավելանան, ուշադրություն դարձրեք, 40-165 տոկոսով՝ բայց սա ամենը չէ, և գործընթացը շարունակվելու է մինչև 2026 թվականը: Սրանով մենք գիտնականի աշխատանքը գրավիչ ենք դարձնում երիտասարդների համար, բայց նաև քաջալերում ենք գիտական հանրությանն ավելի ակտիվ ու մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.

Ամանորի այս ուղերձը չեմ ուզում ծանրաբեռնել լրացուցիչ տվյալներով, ոչ էլ, քավ լիցի, վարդագույն պատկեր եմ ուզում ստեղծել: Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք հաղթահարել, ու տևական ժամանակ չենք հաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակվող համավարակով, որի բերած տնտեսական հետևանքները հիմա արդեն յուրաքանչյուր ոք ավելի է զգում, քան 2020 թվականին: Աննախադեպ գլոբալ գնաճը, որը 2020-21 թվականներին COVID-ի պատճառով ի հայտ եկած սահմանափակումների հետևանք է, յուրաքանչյուրի տուն է մտել և քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին:

Բայց պատերազմի ու COVID-ի հետևանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թվականը, Հայաստանի իրական և ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետևանքով հայտնվել ենք զրոյական կետում և, թերևս, ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնվող և վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրեք:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Դիտումների քանակ836
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 19:00 | Մեղադրանք Երևանի նախկին քաղաքապետին՝ Մոնումենտի հողամասերն ապօրինի օտարելու համար 19:0017 Հլս, 2026
  • Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը 18:5317 Հլս, 2026
  • Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ 18:4217 Հլս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք․ Դատախազություն 18:3017 Հլս, 2026
  • Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ 18:2217 Հլս, 2026
  • ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:1317 Հլս, 2026
  • Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին 18:0617 Հլս, 2026
  • Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը 17:5817 Հլս, 2026
  • ԱՄԷ գործարար պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր 17:5117 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը 17:4317 Հլս, 2026
  • Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով 17:3417 Հլս, 2026
  • 35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում 17:2217 Հլս, 2026
  • «3+3» հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. Լավրովն ընդունել է Բայրամովին 17:1217 Հլս, 2026
  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով 17:0317 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները իրենց պլանները սկսել են կապել Հայաստանի հետ 17:0017 Հլս, 2026
  • Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է 16:5917 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ 16:5117 Հլս, 2026
  • Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ 16:4217 Հլս, 2026
  • Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ 16:3317 Հլս, 2026
  • Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ 16:2417 Հլս, 2026
  • Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» 16:1517 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը 16:0617 Հլս, 2026
  • Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը 15:5817 Հլս, 2026
  • Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները. Պեսկով 15:4717 Հլս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը 15:3617 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի 15:2517 Հլս, 2026
  • Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին 15:1617 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել 15:0517 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին ՀՀ-ում 605 մլն դոլարի օտարերկյա ուղղակի ներդրում է արվել | 17.07.2026 15:0017 Հլս, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 129 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5417 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագմանը 14:4217 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:3117 Հլս, 2026
  • Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է 14:2017 Հլս, 2026
  • Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:1017 Հլս, 2026
  • Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները 13:5817 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին 13:4717 Հլս, 2026
  • Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 13:3617 Հլս, 2026
  • ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ 13:2417 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ 13:1317 Հլս, 2026
  • Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան 13:1317 Հլս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները 13:0217 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |Լեփ-լեցուն դահլիճները ապագայի նկատմամբ համոզվածության նշան են. վարչապետ| 17.07.2026 13:0017 Հլս, 2026
  • Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 12:5017 Հլս, 2026
  • Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը 12:3817 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան 12:2817 Հլս, 2026
  • Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան 12:1517 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ 12:0217 Հլս, 2026
  • Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը 11:5517 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 11:4117 Հլս, 2026
  • Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևանների հետ. Կոբախիձե 11:2917 Հլս, 2026
  • Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում 11:1617 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է 11:0517 Հլս, 2026
  • GAIFF Pro հարթակը հայտարարել է այս տարվա մրցանակակիրներին 10:5617 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր 10:4217 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները 10:2417 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել 10:2217 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Պետությունը աջակցում է հակամարտության գոտիներից հայերի տեղափոխմանը | 17.07.2026 10:0017 Հլս, 2026
  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:1917 Հլս, 2026
  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:4417 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2317 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0517 Հլս, 2026
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026
  • Առաջին ձայները. կոխլեար իմպլանտացիա՝ 7-ամսականում 20:5816 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ 20:5416 Հլս, 2026
  • ԱԲ-ի կիրառումը երեխաների շրջանում աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը 20:5116 Հլս, 2026
  • Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար 20:4816 Հլս, 2026
  • Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին 20:4416 Հլս, 2026
  • Յուլիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4116 Հլս, 2026
  • Գույների ճկունությունը «Սիրո պարը» ցուցահանդեսում 20:3816 Հլս, 2026
  • ԿԼ. «Փյունիկը» Հանրապետականում կընդունի «Մարսաշլոկին» 20:3416 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015