Երևանը նոր քաղաքապետ ունի: Արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է, որի թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ: Մարությանին ավագանին անվստահություն է հայտնել այսօրվա արտահերթ նիստում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան