• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խոցելի է ԼՂ-ում և հարակից վայրերում գտնվող հայկական հնագույն մշակութային և կրոնական ժառանգությունը. ԱԳ նախարարի տեղակալ
Քաղաքականություն
11:3117 Դեկ, 2021

Խոցելի է ԼՂ-ում և հարակից վայրերում գտնվող հայկական հնագույն մշակութային և կրոնական ժառանգությունը. ԱԳ նախարարի տեղակալ

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 5-րդ նախարարական հանդիպմանը:

Ելույթում մասնավորապես ասվում է.

«Նախևառաջ ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի այս 5-րդ նախարարական նիստի գումարման համար։

Մեզ այսօր համախմբել և միավորել են մեր հին քաղաքակրթությունների լայնածավալ պատմությունը, մշակույթը և արժեքները, որ մենք հավաքել և կուտակել ենք դարերի ընթացքում։ Հին քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է մեր նախնիների գիտելիքներն ու իմաստնությունը համադրելու համար, որպեսզի հասցեագրենք այն արտասովոր մարտահրավերները, որոնց բախվում է գլոբալացված աշխարհն այսօր, ինչպիսիք են զինված հակամարտությունները, դաժան ծայրահեղականությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը:

Այս բարդ մարտահրավերների համատեքստում հին քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պաշտպանությունը և այն ապագա սերունդներին հաղորդակցության և համագործակցության միջոցով փոխանցելու մեր ընդհանուր նպատակն առավել քան երբևէ կարևոր է։

Մշակութային ժառանգությունը հասարակությունների ինքնության և պատմական հիշողության շարժիչ ուժն է: Մենք խորապես համոզված ենք, որ համաշխարհային ժառանգությունը պաշտպանելու միակ ճանապարհը երկխոսության, մշակութային բազմազանության հարգման և խաղաղության պահպանման սկզբունքների վրա հիմնված համակարգի կիրառումն է։ Որպես երկխոսություն և համագործակցություն խթանող հարթակ՝ այս ֆորումը, իսկապես, կարող է էական դեր խաղալ համաշխարհային ներկայիս մարտահրավերներին դիմակայելու և կառուցողական պատասխաններ առաջարկելու գործում: Այս նպատակի իրագործումը խաղաղությունն ու կայուն զարգացումը խրախուսելու համատեղ ջանքեր և հանձնառություն է պահանջում։ Հայաստանը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս ուղղությամբ իրականացվող քայլերում:

Մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ համագործակցությունը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Մենք ունենք աշխարհասփյուռ հայկական համայնքների կողմից կառուցված հուշարձաններ մոտ հարյուր երկրում։ 

Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերված խնամքն ու ուշադրությունը ամենուր են։ Օրինակ՝ մեր տարածաշրջանում հայկական բազմաթիվ հուշարձաններ գտնվում են Իրանում: Մենք գնահատում ենք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից դրանց պաշտպանության պատասխանատվության ստանձնումը։ Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի 65-ամյա ուխտագնացության» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում այդ առումով առկա արդյունավետ համագործակցության ամենաթարմ օրինակներից է։

Մեծարգո՛ գործընկերներ, մեր ժողովուրդների պատմական հիշողության հարստությունն ուրվագծում է մեր երկրների քաղաքակրթական և բարոյական արժեքների բուն էությունը։ Ցավոք, էթնիկ կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով բազմաթիվ մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ոչնչացման դեպքերն աստիճանաբար ավելանում են, և հնագույն քաղաքակրթությունները ներկայացնող մշակութային արժեքները հատկապես վտանգված են նրանց կողմից, ովքեր այդ արտեֆակտներն ու դրանց հետևում գտնվող պատմությունը համարում են սպառնալիք:

Այսպիսով, այսօր առավել, քան երբևէ, հնագույն քաղաքակրթությունների արտեֆակտների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության կենտրոնացված ջանքերը։

Այս առումով, հատկապես խոցելի է հայկական հնագույն մշակութային և կրոնական ժառանգությունը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից վայրերում: Այս խորին մտահոգությամբ է, որ Հայաստանը փորձում է համախմբել միջազգային տարբեր դերակատարներին՝ պատմամշակութային արժեքների 1500 օբյեկտներ, այդ թվում՝ հնագույն վանքեր, պատմական թաղամասեր, գերեզմանատների և հնագիտական վայրեր փրկելու նպատակով:

Այս առնչությամբ, երկու կարևոր նախաձեռնություններ արժանի են հիշատակման։

Հայաստանի հայցով Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները»։

Այս իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումն աննախադեպ է բազմաթիվ առումներով: Հանուն արդարության և մարդկության՝ աշխարհի ամենաբարձր դատարանը կայացրեց վճիռ, որով պաշտպանում է հին քաղաքակրթության գոյության իրավունքը։ Այս պարտադրանքը պետք է իրականացվի տարածաշրջանի հայ բնիկ ժողովրդի ներգրավմամբ՝ առանց որևէ վերապահումների։

Մենք նաև բարձր ենք գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անկախ փորձագիտական առաքելություն ուղարկմանը, ինչը, Ադրբեջանը, ցավոք, շարունակում է մինչ օրս արգելափակել՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավման համար։

Այս առումով, մենք համաձայն ենք ֆորումի երկու փորձագիտական հանդիպումների եզրակացության հետ, որը սահմանում է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մասը:

Մենք ականատես ենք մշակութային ժառանգության աճող դերին, որն ունի իր էական տնտեսական և սոցիալական ազդեցությունը համայնքների խաղաղության և անվտանգության վրա՝ որպես կայուն զարգացման հիմնարար անհրաժեշտություն: Մասնավորապես, հակամարտային իրավիճակներում մշակութային ինքնության ճանաչումը, ժառանգության պատշաճ պահպանումը և ապօրինի թրաֆիքինգի դեմ ընդհանուր արժեքների վրա հիմնված պայքարը կարող է խթանել հանդուրժողականությունն ու հարգանքը տարբեր համայնքների միջև, ինչը նախապայման է հասարակության խաղաղ զարգացման համար: Մենք հավատում ենք, որ մշակութահեն մոտեցումը կարևոր է 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի իրականացման համար:

Մենք հասկանում ենք, որ մշակութային ժառանգությունը զբոսաշրջային ռեսուրս է, և որպես այդպիսին, զբոսաշրջության ճիշտ կառավարումը կարող է նպաստել հենց այդ ժառանգության պահպանմանը և կայուն զարգացման խթանմանը: Հայաստանը պատրաստ է նպաստել համաշխարհային ջանքերին՝ առաջնահերթություն տալով մշակութային ժառանգության պաշտպանությանը և կայուն զբոսաշրջության զարգացմանը՝ մշակութային բազմազանության նկատմամբ հարգանք ձևավորելու գործում։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մշակվում է մշակույթի ոլորտի 2021-2025 թվականների ռազմավարական ծրագիրը, որը, ի թիվս այլ ասպեկտների, վերաբերում է մշակութային հուշարձանների պահպանմանն ու պահպանությանը։

Կարծում ենք, որ այս նպատակին կարող են ծառայել նաև ֆորումի անդամ երկրների սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, կանոնավոր խորհրդակցություններն ու հնարավոր համատեղ նախաձեռնությունները մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ։

Ավելին, մենք հսկայական ներուժ ենք տեսնում այս ֆորումի անդամ երկրների փորձագետների հետ համագործակցության զարգացման գործում: Այս առումով մենք ողջունում ենք 2021 թվականի մայիսին և հոկտեմբերին կայացած երկու փորձագիտական հանդիպումների արդյունքները: Մասնավորապես, մենք կարծում ենք, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի փորձագետների կոմիտեի ստեղծումը թույլ կտա անդամ երկրներին պարբերաբար կիսվել մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, կայուն զբոսաշրջության և մշակութային արժեքների վերականգնման վերաբերյալ փորձով։

Եվ վերջապես, մենք ողջունում ենք ֆորումի ճանապարհային քարտեզի համար առաջարկվող տարրերը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ նպաստելու այս ուղղությամբ ձեռնարկվող համատեղ ջանքերին: 

Մենք անհամբեր սպասում ենք գալիք նախարարական ֆորումին, որը կհյուրընկալվի Իրաքում և նպատակաուղղված կլինի սերտ հաղորդակցության և համագործակցության շարունակականությանը:

Շնորհակալություն»:

Դիտումների քանակ75
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015