Վրաստանի ռազմավիրական ճանապարհին դադարեցվել է ծանր բեռնատարների տեղաշարժը՝ չորեքշաբթի հայտնել է Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը:
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ արգելվում է Ռուսաստանից ծանր բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ։