• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կամրապնդի Հայաստանի դիրքերը Արցախի շուրջ բանակցություններում Հանրային քննարկում. Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը... 21:46
Eurovision.tv-ն հրապարակել է կիսաեզրափակիչների արդյունքները. Հայաստանը 5-րդն է եղել Eurovision.tv-ն հրապարակել է կիսաեզրափակիչների... 16:39
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի... 17:58
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ
Հասարակություն
18:4829 Նմբ, 2021

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ

Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնամածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։
 
Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։
 
Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։
 
Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։
 
Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերն մինչ այսօր անհայտ է։
 
Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։
 
Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերին հետապնդելու սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016 թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։
 
Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն են։
 
Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն առաջ տանելու նպատակով»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

 

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՃՏՊ Աբովյան քաղաքում. այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը 08:2716 Մայ, 2022
  • ԱԺ է ներկայացվել հանքարդյունաբերության հարկման եղանակը փոխող նախագիծ. ինչ է այն ենթադրում 22:1815 Մայ, 2022
  • ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հետ 22:0315 Մայ, 2022
  • Հանքարդյունաբերության ոլորտում անկում է եղել, աճել է մշակող արդյունաբերությունը. ինչու 21:5115 Մայ, 2022
  • 19 քրեական գործ, 10 կալանավորված. «Դիմադրություն» շարժման ակցիաների առնչությամբ հարուցված գործերը 21:2915 Մայ, 2022
  • Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Տավուշի մարզի Աչաջուր համայնքում Ընտանիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 21:2615 Մայ, 2022
  • Ընդդիմադիր ուժերը շարունակում են տարատեսակ ակցիաները 21:1715 Մայ, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 15.05.2022 21:0015 Մայ, 2022
  • Արման Եղոյանը Քվեբեկում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստերին 20:5715 Մայ, 2022
  • Նիդերլանդներ ՀՀ վարչապետի պաշտոնական այցի արդյունքները 20:4715 Մայ, 2022
  • Երևանում բացվել է «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսը | Հարցազրույց Նայաթ Քարաքյոսեի հետ 20:4315 Մայ, 2022
  • Թուրքիան ջրային ճգնաժամի վտանգ է ստեղծում տարածաշրջանի երկրների համար 19:4115 Մայ, 2022
  • Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական միջազգային ցուցահանդեսին 19:1315 Մայ, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 15.05.2022 19:0215 Մայ, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Նորայր Նորիկյանի տանը 18:4615 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին 17:5815 Մայ, 2022
  • Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արկադի Փելեշյանին 16:5715 Մայ, 2022
  • Eurovision.tv-ն հրապարակել է կիսաեզրափակիչների արդյունքները. Հայաստանը 5-րդն է եղել 16:3915 Մայ, 2022
  • Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ 30-ամյակի առթիվ շնորհավորել է կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների նախագահներին 15:5415 Մայ, 2022
  • Վահան Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի» բացման արարողությանը 15:3815 Մայ, 2022
  • Գևորգ Ավետիսյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա կապակցությամբ 14:3615 Մայ, 2022
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 13:5915 Մայ, 2022
  • Այսօր Ընտանիքի օրն է․ ՄԻՊ-ն ուղերձ է հղել 12:4915 Մայ, 2022
  • Այսօր աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը 11:2915 Մայ, 2022
  • Հրդեհ Մեծամորում. տարհանվել է 39 քաղաքացի 11:2215 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին 11:1015 Մայ, 2022
  • Երեկվա երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում 10:3815 Մայ, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015