ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է ТАСС-ը:
«Երեկոյան՝ մեր ադրբեջանցի և հայ ընկերների հետ երկխոսության ավարտից հետո, նախագահ Պուտինը մտադիր է հանդիպում անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասել է Պեսկովը։