Նոյեմբերի 17-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Արմավիրի մարզի Մրգաշատ և Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 7 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: