Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն: Ինչպես հայտնում են Արագածոտնի մարզպետարանից, մինչ այժմ Անտառուտում չկար որևէ շինություն կամ տարածք, որտեղ հնարավոր կլիներ հանդիպումներ-քննարկումներ կազմակերպել. համայնքապետարանի աշխատանքներն անգամ կազմակերպվում էին վագոն-տնակում:
Նորակառույց շինությունը կծառայի որպես համայնքային կենտրոն. այստեղ կկազմակերպվեն բնակչությանը համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների անխափան գործունեությունը:
Շինարարարությունն ընթանում է բավականին ակտիվ. արդեն կատարվել են հիմքի ամրացման աշխատանքները, պատերը շարված են, դռներն ու պատուհանները՝ տեղադրված, տանիքը՝ կառուցված: Ներքին հարդարման և այլ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Ծրագրի արժեքը 20 միլիոն 403 հազար դրամ է, որի 35 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 65 %-ը կներդնի համայնքը: