• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է... 15:05
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է... 13:37
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Առկա է անտառներում և... 12:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 09:3608 Նմբ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ:

Պետրոս Ղազարյան - Շատ է խոսվում «3+3» ֆորմատի մասին, պարոն վարչապետ։ Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունն է այդ մասին բարձրաձայնում, և՛ Թուրքիան ու Ադրբեջանը, և պաշտոնապես նրանք համաձայն են, Վրաստանը՝ ոչ այդքան, իսկ Հայաստանը դեռևս դիրքորոշում չունի: Ի՞նչն է խանգարում, որ մենք դիրքորոշում ունենանք, և ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքն այս հարցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում Հայաստանը 2 օր առաջ` մեր Կառավարությունը արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, դիրքորոշում արտահայտել է այդ կապակցությամբ, և մեր դիրքորոշումը հետևյալն է. կցանկանամ ընդգծել, որ Կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցությունն ընդգծված է որպես կարևորագույն դրույթ, և մենք տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով ի սկզբանե հետաքրքրված ենք։ Խնդիրը նրբությունների մեջ է: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ «3+3» հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ կարելի է ասել՝ բանաձևն այսպիսին է՝ եթե կա Մինսկի խումբը, որտեղ քննարկվում է Արցախի հարցը…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե կա համաձայնեցված ձևաչափ, այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատում կամ ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Որովհետև կարող է պարզվել, որ «3+3»-ը միակ առաջարկը չէ, որը մեզ հետաքրքրում է: Եվ, իհարկե, այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք և արտահայտում ենք:

Պետրոս Ղազարյան - Գանք ևս մեկ խնդրի. Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Ձեր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել, և Դուք քննարկել եք այդ խնդիրները: Եղե՞լ է նման հանդիպում, թե՞ ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, իհարկե չի եղել: Տեսեք, թերևս ինչի մասին կարող է լինել խոսքը: Այս ընթացքում, գիտեք, որ շատ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև հայտնի շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև. մասնավորապես, Նյու Յորքում մեր արտաքին գործերի նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար, անընդհատ հանդիպումների մեջ է, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան և Բաքու։ Բնականաբար, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն՝ որպես այդպիսին, միջնորդավորված, այո, միշտ էլ տեղի է ունեցել և միշտ էլ տեղի է ունենում բոլոր երկրների միջև։ Այդտեղ որևէ մի անակնկալ չկա:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ միջնորդավորված շփումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, իհարկե։ Այսինքն՝ ուղիղ բոլոր շփումները, որ տեղի են ունեցել, հանրությունը, դուք բոլորդ, դրա մասին գիտեք: Մնացած շփումներն արդեն անուղղակի, այսպես ասած, ուղերձային, ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում ամենատարբեր խողովակներով:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, մեկ տարին լրանում է արդեն հրադադարի, և մեր հասարակությունն ունի մի քանի կարևորագույն հարցերի պատասխանների ակնկալիքներ. Ի՞նչ սխալներ են եղել ռազմական առումով: Վերջիվերջո, պատերազմի ընթացքում ակնհայտ է, որ եղել են, Դուք բազմիցս հայտարարել եք, մենք կարողացե՞լ ենք կարևորագույն, գլխավոր, հիմնական խնդիրները պարզել։ Ի՞նչ քրեական գործեր կան և մեղավորներ կան, որոնք թույլ են տվել պատերազմի ընթացքում, որի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Քրեական գործերի մասով՝ արդեն նախկինում հայտարարվել է, որ 1000-ին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով: Այս պահին կարող եմ ասել, որ շուրջ 40 մեղադրվող անձ կա, և նաև կալանավորված անձինք կան: Ընդ որում՝ ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներով մոտենում է մեկ տասնյակի կալանավորված անձանց թիվը, և կարծում եմ նաև, որ կլինեն գործեր, որ կգնան դատարան:

Առանձին վերցրած դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց մենք պետք է հասկանանք, որ դա այսբերգի երևացող կողմն է: Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել. Օրինակ՝ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Ընդ որում՝ այդ ֆունդամենտալ խնդիրները, կարծում եմ, բոլորինս են, և բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտ է՝ ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն, բայց, ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ, այսբերգի երևացող կողմն է:

Երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Հայտարարությունների և իրականության միջև խզումը, երբ, օրինակ, Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է ասենք և պիտի խոստովանենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ: Եվ երբ մենք տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում և Հայաստանում: Այս ամենը, ի վերջո, նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով։ Մասնավորապես, ես կուզենայի նշել ևս մի կարևոր նրբություն. օրինակ՝ պահեստազորի հետ կատարվող աշխատանքը։ Երկար տարիներ, ըստ էության, Հայաստանում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձևով և մակարդակով տեղի չեն ունեցել։ 2019 թվականին մենք իրականացրինք Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Հիմա էլ մենք մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքի այդ տրամաբանությունը շարունակում ենք, բայց պետք է արձանագրենք, որ երկար տարիներ այդ աշխատանքն ուղղակի չի արվել։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է։

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, իսկ հիմա ինչպիսի՞ն եք գնահատում մեր բանակի մարտունակությունը՝ հաշվի առնելով այն հարվածները, որ մենք ստացանք, և ինչպե՞ս եք գնահատում մեր սպառազինության, այսպես ասած, կորուստների համալրումը։ Այն, ինչքան կարող եք բացել, ի՞նչ վիճակում ենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ ուզենա այդ թեմային շատ մանրամասն անդրադառնալ։ Պիտի ասեմ, որ մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, և մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել` որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում։ Պրոֆեսիոնալ բանակի, որի գործունեությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա։ Մենք Կառավարության ծրագրում արձանագրել ենք, որ Հայաստանը որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն Հայաստանի Հանրապետության տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից։ Սա է մեր նպատակը։

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը քննադատում է Ձեր Կառավարության ծրագիրը, նաև Ձեր հռչակած գաղափարախոսությունը` խաղաղության օրակարգը։ Նրանք ասում են` տեսեք, եթե հարևաններն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, հռետորաբանությունը չեն փոխում, ցանկանում են էլի ինչ-որ բան պոկել քեզանից, իսկ դու խոսում ես խաղաղության մասին, դա նման է նրան, որ ինչ ուզում եք արեք, միայն մեզ մի խփեք, նման է այդ քաղաքականությանը։ Եվ դա պարտվողականություն է՝ եթե նրանք քեզ ուզում են ճնշել, դու ասում ես՝ եկեք խաղաղ ապրենք։ Դա չաշխատող և Հայաստանը լավ տեղ չտանող մոդել է և մոտեցում է։ Ձեր մեկնաբանությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր օրակարգը մենք ձևակերպել ենք հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Այդ օրակարգն այն մասին չէ, որ մեզ վրա պիտի հարձակվեն, իսկ մենք փոխարենը պետք է խաղաղություն քարոզենք։ Ես արդեն ասացի, որ Զինված ուժերի և բանակի բարեփոխումները և իրեն պատշաճ պաշտպանական կարողություններով օժտելը մեր առաջնահերթություններից են, և մենք շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ։

Բայց, մյուս կողմից, շատ կարևոր քաղաքական ուղղություն է Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու` թշնամության մթնոլորտի հաղթահարման փորձեր անելը, որովհետև ինչքան թշնամանքի մթնոլորտը խորանա, ի վերջո, այն բերելու է կատակլիզմների։ Սա ակնհայտ է, և փորձել կառավարել թշնամանքի մթնոլորտը շատ կարևոր օրակարգ է, որը մենք անպայման պետք է առաջ տանենք։ Ի՞նչ է դա նշանակում։

Այնտեղ, որտեղ հնարավոր է համագործակցություն՝ փորձել իրականացնել համագործակցություն։ Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Այնտեղ, որտեղ հնարավոր չէ համագործակցություն, փորձել կառավարել թշնամանքը և թշնամանքի մթնոլորտը, փորձել Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ առավել բարենպաստ միջավայր և մթնոլորտ ստեղծել, փորձել մեր տեսակետներն ավելի ընկալելի և հասանելի դարձնել միջազգային հանրությանը և տարածաշրջանի երկրներին։ Սա մի ուղղություն է, որը մենք պետք է առաջ տանենք։ Ինչը չի նշանակում, էլի եմ ասում, խաղաղության օրակարգն այն մասին չէ, որ մեզ վրա հարձակվեն, իսկ մենք փոխարենը խաղաղություն քարոզենք։ Խաղաղության օրակարգն այն մասին է, որ մենք փորձենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել։

Պետրոս Ղազարյան - Դուք գործընթացի մեջ եք, Ձեր ձեռքը զարկերակի վրա է։ Ի՞նչ եք կարծում` հեռանկարում այդ կապուղիները կբացվե՞ն, թե՞ ոչ, պարոն վարչապետ։ Ինձ թվում է՝ ցանկացած հեռուստադիտող, որ հիմա նստած է, ասում է, վերջիվերջո, կբացվե՞ն, թե ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ճանապարհնե՞րը, թե՞ խաղաղության դարաշրջանը։

Պետրոս Ղազարյան - Մեկը մյուսի հետ ուղղակի կապված է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խնդիրը հենց դա է, որ մենք ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան, բայց բոլորս գիտենք, որ դա չի կարող միայն մեզնից կախված լինել։ Շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշումներ կունենան այն պոտենցիալ շահառուները, որոնց դիրքորոշումից նույնպես կախված է այս օրակարգի սպասարկումը։ Մենք փորձում ենք հենց դա անել, որպեսզի այս օրակարգը լինի ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև լինի տարածաշրջանի մյուս երկրներինը նույնպես, լինի միջազգային հանրության տեսակետից իրենց օրակարգը՝ Հարավային Կովկասում վարվող քաղաքականության տեսակետից։ Մենք, օրինակ, պիտի նաև հասկանանք, որ արդյունքները կարող են լինել աշխատանքի արդյունք, այսինքն` արդյունքները գալիս են աշխատանքի բերումով։ Հարցն այն է` մենք այդ ուղղությամբ ուզո՞ւմ ենք աշխատել, թե՞ ոչ։ Եթե երաշխավորված լիներ ամեն ինչը...

Պետրոս Ղազարյան - Կնստեինք, կսպասեինք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե։ Տեսեք, ոչ թե կնստեինք, կսպասեինք, այլ սպասելու կարիք չէր լինի արդեն, երաշխիքը կսկսեր աշխատել։ Հենց դա է ամբողջ խնդիրը, թե մենք պատրաստվում ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրե՞լ, թե՞ ոչ։ Ինչը չի նշանակում, որ պիտի մոռանանք Հայաստանի պաշտպանության անհրաժեշտության օրակարգը կամ ընդհանրապես որևէ օրակարգ։

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը, եթե չեմ սխալվում, վաղը՝ ամսի 8-ին, հանրահավաք է անելու, և մեկ օրակարգ կա` թույլ չտալ, որպեսզի Արցախը հանձնենք, և չթրքանանք. ո՛չ թրքացմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ մենք մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք։ Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում՝ չթրքանանք։

Պետրոս Ղազարյան - Դե, որ դուք ուզում եք հավանաբար Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, այդ նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատ-շատերը, երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել, գործունեություններ են արել։ Այսինքն՝ նրանք այդ ժամանակ թրքացմա՞ն օրակարգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, այն արձանագրել ենք Կառավարության ծրագրում, և ես ասացի, որ մենք պատկերացնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով և նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ` արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, մեր ամենացավալի հարցերից մեկը ռազմագերիների վերադարձն է։ Ի՞նչ հեռանկար եք Դուք այստեղ տեսնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք պիտի անհոգնել աշխատենք՝ օր առաջ մեր եղբայրներին վերադարձելու ուղղությամբ, և մենք այդպես էլ անում ենք։ Ամեն օր այդ ուղղությամբ կատարվում է աշխատանք։ Այո, պիտի արձանագրենք, որ այդ աշխատանքն արվում է՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և մենք պետք է աշխատենք մեր միջազգային գործընկերների, միջազգային հանրության հետ, նաև Ադրբեջանի հետ պիտի աշխատենք, որպեսզի այդ խնդիրն օր առաջ, րոպե առաջ լուծվի։

Պետրոս Ղազարյան - Մամուլը գրեց, հերքեց, գրեց։ Նոյեմբերի 9-ին որոշակի հանդիպում կա՞՝ այո՞, թե՞ ոչ, և եթե կա` ինչպիսի՞ օրակարգ։ Հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Նախորդ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարարը խորհրդարանական ամբիոնից ասաց, որ կան բազմաթիվ գաղափարներ և առաջարկներ։ Մենք ընդհանրապես ասել ենք, որ մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։

Ես Ձեզ այսպիսի մի բան ասեմ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա։

Պետրոս Ղազարյան - Ե՞րբ կստեղծվի Ազգային ժողովի հանձնաժողով, որը կքննի պատերազմի պատճառները և արդյունքները։ Դուք հավանաբար գիտեք, որ ընդդիմությունը հայտարարել է, որ եթե այնտեղ համամասնությունը խախտվի, և արտախորհրդարանական ուժերը գան, նրանք հնարավոր է բոյկոտեն և չմասնակցեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բայց ինչո՞ւ։

Պետրոս Ղազարյան - Որովհետև կխախտվի ուժերի բալանսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք այնտեղ ուժերի բալանսի՞ մասին ենք խոսում, թե՞ ճշմարտության բացահայտման մասին ենք խոսում։ Ի վերջո, այնտեղ տեղի է ունենալու բովանդակային քննարկում, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել արտահայտել իր կարծիքը։ Եվ եթե կեղծիք լինի, մատնանշել այդ կեղծիքը և ապացուցել այդ կեղծիքի առկայությունը։

Հաջորդ հարցը, թե երբ կստեղծվի հանձնաժողովը։ Ըստ էության, տեսեք` ինչո՞ւ մինչև հիմա չի ստեղծվել հանձնաժողովը։

Պետրոս Ղազարյան - Ինչո՞ւ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ պարզ պատճառով։ Նախ, գիտեք, որ հանձնաժողովը գործնականում ստեղծված է, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` անվտանգության ոլորտում քննիչ հանձնաժողովի դերը կատարելու է նույն անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։ Այսինքն` հանձնաժողովը կա, գոյություն ունի։ Մինչ հիմա ինչո՞ւ չի ստեղծվել։ Որովհետև նախ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն։ Դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց, իսկ այնտեղ նյութերի մեծ մասը քննարկվելու է հույժ գաղտնիության ռեժիմով։

Երկրորդ՝ Դուք գիտեք, որ մենք պայմանավորվածություն ունենք, որ արտախորհրդարանական ուժերը պիտի ներգրավվեն, և նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները պիտի ներգրավվեն։ Գործող օրենքով այդպիսի պրոցեդուրա՝ ուղղակի հանձնաժողովի կազմ ընդգրկելու, գոյություն չունի։ Եվ հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց, նաև նրանց համաձայնությամբ ներգրավել, որովհետև Ձեր նշած այդ բալանսը, ըստ էության, չի կարող խախտվել, որովհետև հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն է գործում, և այնտեղ որոշումները կայացվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Եթե բալանսի մասին է խոսքը, այսպես, թե այնպես ի սկզբանե իշխանությունն այնտեղ ունի մեծամասնություն։

Պետրոս Ղազարյան - Բայց կարևոր է մթնոլորտը, որովհետև այն անունները, որ հնչում են` Սամվել Բաբայան, Դավիթ Սանասարյան, Նորայր Նորիկյան, նրանք, այսպես թե այնպես, ավելի շատ հակաընդդիմադիր են։ Այսպես ասենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ անուններն ինչպե՞ս են ի հայտ եկել։ Դուք գիտեք, որ կա արտախորհրդարանական ուժերի ֆորմատ։ Այդ ֆորմատում հարցը բարձրացվել է, և ես ասել եմ, որ մենք քաղաքական որոշում ունենք, որ ներկայացուցիչներ ընդգրկենք, խնդրեմ՝ դուք որոշեք, թե ովքեր են։ Իրենք առաջարկել են, որ 3 ներկայացուցիչ լինի առանց անունների, ես ասել եմ՝ մենք խնդիր չունենք, և առաջարկել եմ, որ իրենք կազմից 3 հոգի ընտրեն։ Քվեարկություն է տեղի ունեցել, 3 հոգու ընտրել են։ Այսինքն` արտախորհրդարանական ուժերի ներգրավվածությունը մենք, ըստ պայմանավորվածության, պետք է ապահովենք։

Բայց, այսպես թե այնպես, հանձնաժողովում հավասարակշռությունը չի կարող խախտվել, որովհետև մենք չենք կարող մարդկանց պատգամավորի կարգավիճակ տալ։ Այո, հանձնաժողովի աշխատանքներին նրանք լիարժեք կմասնակցեն, նրանք էլ ազատ կլինեն տեսակետներ, կարծիքներ արտահայտել, հարցեր հնչեցնել։ Բայց հիմա տեսեք` ի՞նչն է խնդիրը. նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքով ասվում է, որ քննիչ հանձնաժողովը պետք է գործի 6 ամիս և կարող է երկարացվել ևս 6 ամիս։ Հիմա մենք չենք ուզում այս զուտ տեխնիկական ընթացակարգային հարցերի վրա ծախսել այդ 6 ամիսներից։ Այսինքն՝ մենք ուզում ենք այս ընթացակարգային հարցերն ավարտել, և հենց հանձնաժողովը, դե յուրե գոյություն ունենալու առաջին օրից, արդեն բուն թեմայով զբաղվի, որպեսզի այդ 6 ամիս ժամկետը պահպանվի։

Իհարկե, տեսականորեն մենք կարող ենք «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարել, երկարացնել, բայց նաև կարևոր է, որ այդ հանձնաժողովի գործունեության ժամկետն այդպես անսահման չլինի, որովհետև Դուք ասացիք, որ հանրությունը պատասխաններ է ակնկալում։ Պիտի ասեմ, որ անձամբ ես շատ շահագրգռված եմ, որ այդ պատասխանները հնչեն, և ես ակնկալում եմ, որ այո, պիտի ոչ միայն ռազմական, բուն պատերազմի դրվագները քննվեն, ինչը նույնպես շատ կարևոր է։ Պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը, ի վերջո, պատասխանի նաև մեկ հարցի. ես, օրինակ, ասում եմ, որ 2018 թվականից հետո՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակն ասի՝ մեզ այս ինչ բանը պետք է, և մենք ասենք` գիտեք ի՞նչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք։ Չի եղել գեթ մի դեպք։

Եվ գիտեք այդքան շահարկվող Су-30СМ-երը դրա ամենավառ ապացույցն են։ Բանակն ասել է՝ պետք է։ Ընդ որում, շատ կարևոր է. ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ պետք չէ դա ձեռք բերել և այլն: Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ գիտեք ինչ, կա պրոֆեսիոնալ մարմին, քննարկեք և պատասխան տվեք` ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ: Քննարկել են և գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կգնենք: Ես ուզում եմ` քննիչ հանձնաժողովն այդ հարցին պատասխանի։ Ես ուզում եմ և ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո:

Պետրոս Ղազարյան - Ինչո՞ւ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Որովհետև եթե մենք դա չուսումնասիրենք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել: Եվ էական չէ նույնիսկ՝ ինչպես ենք ժառանգել։ Ի՞նչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, որովհետև մինչև չխորանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունն էլ ակնկալում է, որ նույն խստությամբ կքննարկեն ձեր գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկ ո՞վ է ասում` ոչ։ Թող առաջինն ամենայն խստությամբ քննարկեն մեր գործողությունները, որևէ խնդիր չկա, ո՞վ է դրան դեմ: Եվ այդ ազդակը, որ մենք կարող է բոյկոտենք, թերևս առաջին հերթին այն մասին է, որ նրանք հրաժարվում են մասնակցել մեր իսկ գործողությունների՝ ամենախիստ ձևով քննությանը, որովհետև շատ լավ գիտակցում են, թե այդ քննության արդյունքում ինչ է լինելու: Ի վերջո, ասում են՝ գաղտնիք, գաղտնիք, բայց, ըստ էության, շատ գաղտնիք չկա, գաղտնիք կա դետալների մեջ, որովհետև շատ բան ասվել է հրապարակային, և իրենք են այդ բովանդակությունը ձևավորել: Իսկ ինչո՞ւ են հրաժարվում, երբ 2017 թվականի աշնանը Հայաստանի թիվ մեկ բանակցողի կողմից ասվում էր, որ մենք պատրաստակամ ենք 7 շրջանները հանձնել, բայց Ադրբեջանն ամեն անգամ նորանոր պահանջներ է առաջադրում: Թող հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել:

Պետրոս Ղազարյան - Եվ մեկ նրբություն՝ այդ Су-30СМ-երի հարցը հիմա լուծվե՞լ է, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ առումով։

Պետրոս Ղազարյան - Շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում զարգացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պետք է շարունակենք:

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Կուզենամ 1-2 նախադասություն ավելացնել: Նոյեմբերի 9-ի տարելիցն է լրանում, և ես ուզում եմ իմ խոնարհումի խոսքերն ասել մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր զոհերին, իմ խոնարհումի խոսքերն ասել զոհվածների ընտանիքներին և ուզում եմ զորակցության խոսքեր ասել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներին և ասել՝ թող չկասկածեն, որ մենք ամեն օր բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք՝ նրանց վերադարձնելու համար, և որևէ կասկած չկա, որ նրանք բոլորը կվերադառնան:

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ավելի շուտ մենք էինք հյուրընկալվել: Մենք քննարկեցինք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրանից հետո մեկ տարի ընկնող բոլոր ներքին քաղաքական, արտաքին քաղաքական խնդիրները։ Մենք ուշադրությամբ կշարունակենք հետևել գործընթացներին: Ցտեսություն:

Դիտումների քանակ134
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 1 09:2108 Նմբ, 2021 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 1 Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի 15:4925 Հլս, 2026
  • Քննիչի աշխատանքի գնահատման նոր կարգ՝ ՀԿԿ-ում. առավելագույն միավորներ կստանան բարդ գործեր քննողները 15:2725 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ 15:0525 Հլս, 2026
  • Դադարել է գործել Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը 14:5125 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 14:3325 Հլս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 14:3225 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին 13:3725 Հլս, 2026
  • Մտադիր չեմ շտապել Իրանի հետ գործարքի հարցում՝ ԱՄՆ ընտրությունների պատճառով. Թրամփ 13:3625 Հլս, 2026
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:1825 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին 13:0625 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Թերացողները կենթարկվեն պատասխանատվության, բարձր կատարողականը կխրախուսվի. ՀԿԿ 13:0025 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:4725 Հլս, 2026
  • Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները 12:2225 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի 12:1525 Հլս, 2026
  • Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին 11:4325 Հլս, 2026
  • Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան 11:2125 Հլս, 2026
  • ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը 11:1525 Հլս, 2026
  • Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն 10:1825 Հլս, 2026
  • Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ 10:1325 Հլս, 2026
  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում 09:5425 Հլս, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում 09:3525 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան 08:5125 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ 08:3525 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1525 Հլս, 2026
  • 1 շաբաթում՝ 3 վարչական ձերբակալություն. «Զվարթնոց»-ից ապօրինի փոխադրման տուգանքը 50 հազար դրամ է 00:4325 Հլս, 2026
  • Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը 00:2625 Հլս, 2026
  • Մոսկվան կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով 00:0725 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 23:4924 Հլս, 2026
  • «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում միջազգային երիտասարդական ճամբարի են մասնակցում 23:1824 Հլս, 2026
  • Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ 23:0024 Հլս, 2026
  • «Չքաղաքականացնել»․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հովհաննես Դավթյանի ներկայացմանը 22:5324 Հլս, 2026
  • Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով 22:4224 Հլս, 2026
  • Կոտայքում ապօրինի զենք-զինամթերքի առգրավումն աճել է շուրջ 40 %-ով 22:2724 Հլս, 2026
  • Օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ավելի շատ կառուցողական օրակարգ կա, քան էսկալացիայի վտանգ. փորձագետ 22:0724 Հլս, 2026
  • Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը 21:5724 Հլս, 2026
  • Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը 21:2824 Հլս, 2026
  • Կհանդիպենք Մեղրի փառատոնին 21:1024 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Լարվածությունը միայն սահմանին չէ, որ նվազել է. փորձագետը՝ Բաքվի դիրքորոշման մասին 21:0024 Հլս, 2026
  • Յուլիս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5924 Հլս, 2026
  • Ամառային ընթերցանություն-2026 20:5524 Հլս, 2026
  • Արգենտինահայ արվեստագետի կարոտը և ապագան 20:5124 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.07.2026 20:4724 Հլս, 2026
  • Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային. Թրամփ 20:4224 Հլս, 2026
  • ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում 20:3124 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց 20:2324 Հլս, 2026
  • Աշխարհում պարենային ճգնաժամը հեռու է հանգուցալուծվելուց. ՀՀ-ում 2.5 տոկոսից ցածր է սովի ցուցանիշը 20:1224 Հլս, 2026
  • ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով 20:0324 Հլս, 2026
  • Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը 19:5424 Հլս, 2026
  • Իրանը Եմեն է տեղափոխել ԻՀՊԿ հրամանատարների, հրթիռների ու անօդաչուների համար նախատեսված սարքավորումներ. Reuters 19:4924 Հլս, 2026
  • Կանն 2027. հայկական կինոյի նոր հնարավորությունը 19:4024 Հլս, 2026
  • Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր 19:3024 Հլս, 2026
  • Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց 19:2224 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է պետության երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները 19:0624 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայկական կաթնամթերքի շուրջ Ռոսսելխոզնադզորի պնդումները չեն հաստատվել․ ՍԱՏՄ 19:0024 Հլս, 2026
  • Լավրովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 18:5524 Հլս, 2026
  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում 18:4424 Հլս, 2026
  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ 18:3224 Հլս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժից 28 օր անց գտել են երեք ողջ մնացածի 18:2824 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ 18:2824 Հլս, 2026
  • Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով 18:1724 Հլս, 2026
  • Դրապատին պատասխան կտա Ռուսաստանի մասին իր խոսքերի համար. Պեսկով 18:0524 Հլս, 2026
  • Լքված շենքերը կամ կապամոնտաժվեն, կամ պետությունը կգտնի դրանք օգտագործելու ձևը. կարգը հաստատված է 17:5324 Հլս, 2026
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում 17:3924 Հլս, 2026
  • Ոսկրային սարկոմա․ վաղ ախտորոշումը՝ բուժման հաջողության կարևոր պայման 17:2824 Հլս, 2026
  • Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT 17:1524 Հլս, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է 17:0424 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Եթե լքված շենքի վերակառուցումը նորի արժեքի 75%-ից թանկ լինի, այն կքանդվի | 24.07.2026 17:0024 Հլս, 2026
  • Ուկրաինան Wildberries-ի նոր պահեստներ է թիրախավորել 16:5924 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ ԲԸՏՄ-ում. ամփոփվել են 2026-ի 1-ին կիսամյակի աշխատանքները, քննարկվել է COP17 նախապատրաստման ընթացքը 16:4824 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին 16:3724 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ 16:2624 Հլս, 2026
  • Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ 16:1524 Հլս, 2026
  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի 16:0424 Հլս, 2026
  • Տեքստի հեղինակին մատնում են սեփական բառերը 15:5524 Հլս, 2026
  • 144 տեղ հզորությամբ դպրոց և 40 տեղ հզորությամբ մանկապարտեզ. Նոր Ամանոսում կրթահամալիր է կառուցվում 15:4124 Հլս, 2026
  • Միացյալ Նահանգները նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ 15:2824 Հլս, 2026
  • Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը 15:1624 Հլս, 2026
  • Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է 15:0324 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Զանգվածային հոսանքազրկումներ ու ջրամատակարարման խնդիրներ Վրաստանում | 24.07.2026 15:0024 Հլս, 2026
  • Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում 14:4824 Հլս, 2026
  • ԵՄ-ն կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել Կուլևիի նավահանգստում գտնվող վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ 14:3724 Հլս, 2026
  • Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը. մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան 14:2424 Հլս, 2026
  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 26 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1324 Հլս, 2026
  • Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում 14:0224 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա 13:5324 Հլս, 2026
  • Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ» 13:4424 Հլս, 2026
  • ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ 13:3524 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները 13:2624 Հլս, 2026
  • Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը 13:1524 Հլս, 2026
  • Թեհրանի հարվածներից պատճառված վնասները կփոխհատուցվեն սառեցված իրանական ակտիվներից. Թրամփ 13:0424 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 105 մլն դրամի հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 մլն դրամով. Կամո Արեյանի գործ 13:0024 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն 13-րդ գիշերային հարվածն է հասցրել Իրանին 12:5324 Հլս, 2026
  • Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր 12:4024 Հլս, 2026
  • Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը 12:2924 Հլս, 2026
  • «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 12:1824 Հլս, 2026
  • Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ 12:0524 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 11:5324 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա 11:4824 Հլս, 2026
  • Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք 11:3924 Հլս, 2026
  • Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները 11:2524 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015