• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Հասարակություն
15:2129 Հոկ, 2021

Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից 8-ի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի նույն թաղամասի բնակիչներ են, ընկերներ:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության պատճառ է դարձել գումարային հարցի շուրջ ծագած անհամաձայնությունը:

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչը միջնորդել է Երևանում բնակվող իր ծանոթների համար մոտոցիկլ գնելու հարցում՝ գումարը երկօրյա ժամկետում վճարելու պայմանով, սակայն գնորդների կողմից այդ պայմանը չի կատարվել, իսկ երբ ապրանքի դիմաց վճարելու պահանջ է ներկայացվել, վերջիններս, գումարը տալու նպատակով, պայմանավորվել են հանդիպել, որը տեղի է ունեցել 2020 թ. հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 շենքի բակում, Հրազդան քաղաքի բնակչի՝ նույն հասցեում բնակվող 28-ամյա ընկերոջ ներկայությամբ:

Երիտասարդները, հանդիպման ժամանակ համաձայնության չգալով խնդրո առարկա գումարի շուրջ, հեռացել են՝ հետագայում փորձելով խնդիրը պարզել հեռախոսային խոսակցությունների ընթացքում, ինչը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Սակայն կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 16:55-ին, 28-ամյա երիտասարդի և Հրազդանի բնակչի  համար անսպասելի, մոտոցիկլը գնել ցանկացող երիտասարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, նախապես զինվելով ապօրինի կերպով ձեռք բերված տարբեր տեսակի և տրամաչափերի ատրճանակներով, ինքնաձիգներով և հրացանով, առկա տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներն ուժի, զենքի ցուցադրման ազդեցությամբ և զենքի գործադրմամբ լուծելու, անհրաժեշտության դեպքում՝ 28-ամյա երիտասարդին ընդհուպ կյանքից զրկելու վճռականությամբ, ավտոմեքենաներով վերադարձել են նույն վայր, դրանք կայանել բակի ելքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով դեպքից հետո ապահովել իրենց անվտանգ ու արագ հեռացումը և արգելել այլ տրանսպորտային միջոցների մուտքը շենքի բակ՝ դրանով իսկ ապահովելով իրենց գործողությունների անխափան ընթացքը:

Հանդիպման ժամանակ կողմերի միջև տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և 28-ամյա երիտասարդը, կանխազգալով կյանքի և առողջության համար սպառնացող վտանգը, իրեն պատկանող բնակարանից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակն ու ներկաներից պահանջել հեռանալ: Վերջիններս, անտեսելով իրենց ներկայացված պահանջը, 28-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով իրենց գործողությունների արդյունքում բակում աշխատանքներ կատարող և գտնվող անձանց, հարակից շենքերի բնակիչների կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելու հանգամանքը, խմբի կազմում միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով, 28-ամյա երիտասարդին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գրեթե միաժամանակ կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ միջադեպի մասնակիցներից երկուսը, հիշյալ սպանության կատարման համար գտնվելով հետախուզման մեջ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել տարբեր տրամաչափի և տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիրներ, ПМ տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամամթերք հանդիսացող փամփուշտներով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են՝ կատարված խուզարկությունների արդյունքում:

Ավելի վաղ զինված միջադեպի 6 մասնակիցներ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով որպես մեղադրյալ էին ներգրավվել և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննության մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 4-ին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով:

Քրեական գործով 7 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, նրանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հետախուզվող անձի, ինչպես նաև սպանությանը մասնակից գործով չպարզված անձի և ապօրինի կերպով հրազեններ իրացնելու մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ45
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3006 Օգս, 2026
  • Թվային հմտություններ՝ մարզերի դպրոցների ուսուցիչներին 14:2306 Օգս, 2026
  • Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել 14:1006 Օգս, 2026
  • Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում 14:0206 Օգս, 2026
  • Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 13:5806 Օգս, 2026
  • Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 13:5606 Օգս, 2026
  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում 13:4906 Օգս, 2026
  • Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին 13:3806 Օգս, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 13 մլրդ 919 մլն դրամի հարկ է վճարել 13:1606 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է անենք անհրաժեշտ հետևություններ. Փաշինյանը՝ Կառավարության աշխատանքի մասին 13:0006 Օգս, 2026
  • Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12:5906 Օգս, 2026
  • Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան 12:5806 Օգս, 2026
  • Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած 12:5606 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015