Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև:
Մանրամասները՝ տեսանյութում: