Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններին: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները՝ ԱՄՆ վարչակազմի միջուկային քաղաքականությանը նվիրված առցանց համաժողովի ժամանակ՝ տեղեկացնում է ТАСС-ը:
«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին՝ հիմնված փոխվստահության սկզբունքի վրա»,- ասել է Ֆայները:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին էլ հայտարարել է, թե լիովին վստահ է, որ Իրանը համաշխարհային հանրությունից գաղտնի չի աշխատում ուրանի հարստացման ուղղությամբ:
Լրագրողի այն հարցին, թե որքան բարձր է արգենտինացի դիվանագետին տրամադրված տեղեկատվության վստահելիության աստիճանը. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատասխանել է. «Այն շատ բարձր է: Ես վստահ եմ, որ իմ ղեկավարած տեսչական համակարգն ունակ է պարզելու, թե ինչ է կատարվում Իրանում»: