Անգոլան խնդրել է գնել թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր և զրահափոխադրիչներ՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աֆրիկյան այդ երկիր կատարած այցի ժամանակ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի աջակցել Անգոլայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում: «Անգոլայի իշխանությունները հետաքրքրություն են հայտնել թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի գնման հարցում: Այսօր քննարկվեցին նաև զրահատեխնիկայի մատակարարման հետ կապված հարցեր: Անկարան բարձր է գնահատում Անգոլայի ներդրումն Աֆրիկյան մայրցամաքում խնդիրների վերացման գործում»,- ասել է Էրդողանը: